Տպել
07.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
1 / 6

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել « «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ու ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը: Առաջին ընթերցումից հետո նախագծերը չեն փոփոխվել:

Գործադիրը լրացում է առաջարկել նաեւ « «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Փոխնախարար Արմեն Նազարյանը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո արված փոփոխությունները: Կնախատեսվեն իրավական հիմքեր ռեֆերենս լաբորատորիաների գործունեության դադարեցման համար: Առաջարկվում է նախագիծը լրացնել նոր հոդվածով. Կառավարությունը կունենա իրավական հիմք՝ ռեֆերենս լաբորատորիաների համար սահմանելու հատուկ պայմաններ: Մեկ այլ հոդվածով էլ օրենքից բխող իրավական ակտերի ընդունումը պետք է իրականացվի 6 ամսվա ընթացքում: Կատարվել են նաեւ տեխնիկական որոշակի շտկումներ:

«Առաջարկվող բնակարանային ապահովության իրավունքը կտարածվի նաեւ սահմանապահ զորքերում սպայական պաշտոն զբաղեցնող զինծառայողների վրա: Խոսքը վերաբերում է ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում սովորող սպաներին, ովքեր հետագայում ծառայության են անցնելու սահմանապահ զորքերում»,- ներկայացնելով  Կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ առաջին ընթերցման քննարկման շրջանակում կատարված լրացումները՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ « «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ գործադիրը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ: Մասնավորապես, առաջարկվում է Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացնել կառավարության որոշումներով՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա:  Հաշվեգրման անցկացման կարգը կսահմանի Կառավարությունը՝ պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ ստացվել են առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մասնավորեցնել «Արմենիկում» եւ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունները:

Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ մասնավորեցման ցանկում ընդգրկելու նպատակն ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումն ու մրցակցային միջավայրի բարելավումն է:

Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:

««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ « «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են տեխնիկական բնույթի մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են: Փաթեթում ներառվել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նոր օրենքի նախագիծը, որում ամրագրվել է «զեղչ» հասկացությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ առաջարկություններ չեն եղել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի վերաբերյալ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակվել է, փաթեթից հանվել է Քրեակատարողական օրենսգրքին վերաբերող նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ, ըստ հիմնական զեկուցողի, որեւէ առաջարկ չի եղել, եւ նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ « «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ. իմաստային որեւէ փոփոխություն չի եղել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որում կատարվել է միայն մեկ տեխնիկական բնույթի փոփոխություն: 

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխության չի ենթարկվել, նախաձեռնության վերաբերյալ որեւէ առաջարկ չի եղել:

Զեկուցողներն անդրադարձել են նաեւ արտահերթ ռեժիմով օրենսդրական նախաձեռնությունները ներկայացնելու հրատապությանը:

Հանձնաժողովների հուլիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստերում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:


28.03.2024
Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդությ...

28.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը: ՀՀ աշխատ...

28.03.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հ...

28.03.2024
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հան...

28.03.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

28.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին
ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միացյալ հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ...

28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը. մաս` առաջին, մաս` երկրորդ: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...