Տպել
06.07.2022
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն
1 / 4

Ազգային ժողովը հուլիսի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների հստակեցումը: Այդ նպատակով առաջարկվում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «որոշմամբ» բառը եւ երկրորդ նախադասությունը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ կամրագրվի քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների արդյունավետությունը՝ բացառելով կազմակերպչական-տեխնիկական բնույթի հարցի կապակցությամբ որոշումների կայացումը եւ դրանց վերաբերյալ համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնության առկայությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...