Տպել
06.07.2022
Օրինագծի նպատակը մասնավորեցման միջոցով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն է
1 / 4

Ազգային ժողովը հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հավաստմամբ՝ առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» եւ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունները:

Նշվել է, որ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունը չի համարվում մենաշնորհային: Հայաստանի հիդրոէլեկտրակայանների գերակշռող մասը մասնավոր են, իսկ պետության սեփականության ներքո ընկերության բաժնետոմսերը պահելու համար սահմանափակումներ չկան:

«Արմենիկում» ՓԲԸ-ի հետ կապված՝ ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ օրինագծի հիմնական նպատակը մասնավորեցման միջոցով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն է:

Խորհրդարանը նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: