National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.7.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
06.07.2022
Ազգային ժողովը քննարկել է զինծառայողների բնակարանային ապահովությանը վերաբերող օրենսդրական առաջարկը
1 / 4

2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ:

20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաեւ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին տրամադրվելու է անհատույց սեփականության իրավունքով:

Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին:

Գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաեւ ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի:

Առաջարկող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվելու ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման եւ զոհված, մահացած կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովության կարգերը:

ԱԺ հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացնելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ զինծառայողը Երեւանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: 2026 թ. ուսումնառությունն ավարտելուց հետո վերջինս կստանա բնակարան եւ կտնօրինի մինչեւ ծառայության ավարտը՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Սպան սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Նախարարը տեղեկացրել է, որ սպան կարող է նաեւ բնակարանը հանձնել վարձակալության՝ հաշվի առնելով Երեւանում եւ մարզերում վարձակալության գների տարբերությունը:

Պատգամավորների հարցադրումներն առնչվել են բնակարանների ձեռքբերման կարգին, արտերկրում զինվորական ծառայություն ստացած եւ մեր երկրում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողների՝ այս կարգից օգտվելու հնարավորությանը, օրենքի հետադարձ ուժ ունենալուն եւ այլն:

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ առաջիկայում Կառավարությունը կքննարկի բնակարանների ձեռքբերման կարգը եւ ձեւը: Նախարարը տեղեկացրել է, որ բնակարանների տրամադրման այս կարգը կվերաբերի նաեւ գործընկեր երկրների ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդներին: Այդ երկրների հետ մեր պետությունը համագործակցում է: Օրենքի հետադարձ ուժ ունենալու մասով նախարարը տեղեկացրել է, որ մյուս զինծառայողների համար գործում է այլ կարգ: Կառավարությունն արտոնյալ պայմաններ է սահմանել զինվորական ծառայություն անցնող սպաների համար: Վերջիններս բավականին մատչելի տարբերակով օգտվում են հիպոտեկային վարկավորումից: Բանկերը նրանց տրամադրում են 7 տոկոս տոկոսադրույքով վարկ, որի 3 տոկոսը սուբսիդավորում է Կառավարությունը: Գործադիրը վճարում է նաեւ բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը: Կառավարությունն այդ նպատակով տարեկան 500 տեղ է հատկացնում: Ներկայացնելով արտոնյալ կարգավիճակ ունեցող զիծառայողներին՝ նախարարը նշել է, որ այդ շարքում են նախկինում հերթագրված ու բնակարանի սպասող սպաները եւ 2-րդ, 3-րդ ու 4-րդ կուրսերում սովորող ուսանողները: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ սպա դառնալուն պես վերջիններս կարող են հայտ ներկայացնել եւ առանց վիճակահանության մասնակցել վերոնշյալ ծրագրին:

Հարակից զեկույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կարծիք է հայտնել, որ Կառավարության առաջնահերթություններից է սպաների բնակարանային ապահովման խնդիրը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ բանակի լիարժեք առողջացման փուլ ենք թեւակոխում, եւ կրթության բաղադիչն այս սոցիալական փաթեթում առաջնահերթ է: Ըստ նրա՝ սա հեղափոխական բարեփոխում է: Վիգեն Խաչատրյանը եւս կարեւորել է սպայական կազմի կրթվածությունը, առաջարկել ռազմական հաստատություններում դասավանդողների մասնագիտական որակը բարձրացելու նպատակով խրախուսական մեթոդներ կիրառել: Արմեն Խաչատրյանի գնահատմամբ եւս՝ հեղափոխական կարգավորում է նախատեսվում: Նա առաջարկել է օրենքի կարգավորումը տարածել նաեւ 20 տարի ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայողների վրա:

Նախարար Սուրեն Պապիկյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին:


06.07.2022
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներին
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի եւ Մարթին Գերսթեր...

06.07.2022
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հանդիպել են Միխայել Ռոթին
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների՝ Բեռլին այցի շրջանակում հուլիսի 5-ին պատվիրակության անդամները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPD) հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի խորհր...

06.07.2022
Բաբկեն Թունյանն ու Լիլիթ Կիրակոսյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում ունեցել են մի շարք հանդիպումներ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում ունեցել են մի շարք հանդիպումներ, քննարկել են տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ: Հայ խորհրդարանականները հանդիպել են «Գերմանական ...

06.07.2022
Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նիստում
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Հարգելի' խորհրդարանականներ, Ահաբեկչության եւ դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չեն...

06.07.2022
Առաջարկվող լրացմամբ կապահովվի արդյունավետ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն
Կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի վարույթներով քննչական ենթակայության, գործերի բաշխման հետ կապված հարցերը հստակեցնելու եւ տարընթերցումները բացառելու նպատակով, ինչպես նաեւ դրանց նախաքննությունը պատշաճ եւ որակյալ իրականացնելու հրամայականով է պայմանավորված պատգամավորներ Արփինե ...

06.07.2022
Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ընդունել նոր նորմատիվ իրավական ակտեր, սահմանել նոր կարգավորումներ. Առնակ Ավետիսյան
Պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության եւ վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությանը կարող է օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այս մասին ասել է ՀՀ պետական գույքի...

06.07.2022
Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Արթուր Ղազինյանը տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, եւ մեր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով «Հայաստան» խմբակցությունը գործուղել է Աննա Գրիգորյանին, ով չի մասնակցել հանձնաժողովի նիստերին: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հա...

06.07.2022
Օրենսդրական փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները
Կառավարության կողմից ներկայացված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվա...

06.07.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով պետական սահմանի անցման կետերում գործընթացներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
Ներկայում պետական սահմանի անցման կետերում պետական գործառույթներ է իրականացնում 4-5 պետական մարմին: Առաջարկվող օրենսդրական փաթեթով տնտեսական գործունեության ոլորտում աշխատանքներ կիրականացնեն միայն երկու` ազգային անվտանգության ծառայության եւ մաքսային մարմինները: Ազգային անվտանգության ծառայության մարմին...

06.07.2022
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն
Ազգային ժողովը հուլիսի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների հստակեցումը: Այդ նպատակով առաջա...

06.07.2022
Օրինագծի նպատակը մասնավորեցման միջոցով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն է
Ազգային ժողովը հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հավաստմամբ՝ առաջարկվում է 2017-2020 թթ. ...

06.07.2022
Կարգավորումներ՝ արդար առեւտուր իրականացնելու համար
««Առեւտրի եւ ծառայությունների մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական  փաթեթով  կարգավորվում են «ակցիա» հասկացությունը եւ դրա տեսակները, «զեղչ» հասկացությունը եւ դրա կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահման...

06.07.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 16:30-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.07.2022
Համաձայնագրի վավերացմամբ հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտում
«Խաղաղ պայմաններում տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության  մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ. նոյեմբերի 2-ին. այս մասին տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերութ...

06.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի նաեւ հուլիսի 7-ին՝ ժամը 09:30-ին, 414 դահլիճում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 09:30-ին, 214 դահլիճում: ...

06.07.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ բացառվում է անչափահասների, ինչպես նաեւ կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը
Կալանավորված անձանց հոգեկան առողջության իրավունքի պաշտպանությունը գործնականում առավել արդյունավետ ապահովելու նպատակով Կառավարութունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկ...

06.07.2022
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը, եթե 24 ժամվա ընթացքում վերացնեն իրավախախտումը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համապատաս...

06.07.2022
Լրացումներ եւ փոփոխություններ ՀՀ ջրային օրենսգրքում
Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է  ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Փոխնախարարի խոսքով` օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը ...

06.07.2022
Առաջարկվել է ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք բնագավառներում: «Օրինագծով նախատեսվում ...

06.07.2022
Կսահմանվեն լիազորող նորմեր
Հուլիսի 6-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվո...

06.07.2022
Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական եւ կարեւոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. ՀՀ պաշտպանության նախարար
Օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում, դիտարկվել են բազմաթիվ առաջարկություններ: Մի շարք հարցերի, այդ թվում՝ ԶՈւ-ի եւ նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք ՌԴ գործընկերների հետ. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ հավելել, որ նախագծերի փաթեթով ...

06.07.2022
Սահմանվել են մարդասիրական օգնության կարգով Առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի, պատվերի ձեւավորման, ստացման հաշվառման եւ բաշխման կարգերը
Կուտակելով վերջին տարիներին մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի ամբողջ գործընթացն առավել արդյունավետ դարձնելու փորձը` ձեռնամուխ ենք լինելու Կառավարության որոշման փոփոխությունների` ունենալով ավելի հստակ կարգավորումներ. հուլիսի 6-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ առողջապահության նախար...

06.07.2022
Օրենսդրական կարգավորմամբ «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության գործառույթը կիրականացնի Ֆինանսների նախարարությունը
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալություն է: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով` պետական մարմնի կառուցվածքում...

06.07.2022
Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ սահմանում է ռեֆերենս նշանակված լաբորատորիաների իրավունքները, պարտականությունները
Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների շրջանակները հստակեցնելու նպատակով Կառավարությունը լրացում է կատարում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ...

06.07.2022
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովը հուլիսի 6-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Օրակարգում ընդգրկված է 23 օրենսդրական նախաձեռնություն: ԱԺ որոշմամբ` օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթաց...

06.07.2022
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան
Մեր սպաներն այսօր տանիք ունենալու խնդիր են լուծում. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք...

06.07.2022
«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը կհամապատասխանեցվի ՀՀ օրենսդրության պահանջներին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում  քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քար...

06.07.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.07.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am