Տպել
06.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
1 / 1

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի նաեւ հուլիսի 7-ին՝ ժամը 09:30-ին, 414 դահլիճում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 09:30-ին, 214 դահլիճում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հուլիսի 7-ին՝ ժամը 09:30-ին, 114 սրահում:

Հուլիսի 7-ին՝ ժամը 09:30-ին, 314 դահլիճում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում:

Հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: