Տպել
06.07.2022
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը, եթե 24 ժամվա ընթացքում վերացնեն իրավախախտումը
1 / 5

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համապատասխան հոդվածով ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Նշվել է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա` վերջիններիս սոցիալական բեռը թեթեւացնելու տեսանկյունից:

Հարակից զեկուցողներ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը դրական են արտահայտվել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կարեւորվել է Կառավարության վարած քաղաքականությունը, ինչը հնարավորություն է տալիս մեղմել որոշ իրավախախտումների համար սահմանված տուգանքները:

Քննարկման արդյունքում ԱԺ պատգամավորները նախագծին տվել են դրական եզրակացություն:
 
 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...