Տպել
06.07.2022
Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ սահմանում է ռեֆերենս նշանակված լաբորատորիաների իրավունքները, պարտականությունները
1 / 5

Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների շրջանակները հստակեցնելու նպատակով Կառավարությունը լրացում է կատարում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` չնայած օրենքով սահմանված է` ռեֆերենս լաբորատորիան Կառավարության սահմանած կարգով ճանաչված լաբորատորիա է, որը մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշներով մասնագիտացված չափումների առավելագույն ճշգրտություն ապահովելու համար ունի անհրաժեշտ կարողություն եւ կոմպետենտություն, այդուհանդերձ, գործող օրենսդրությամբ ամրագրված չեն ռեֆերենս լաբորատորիների գործունեության շրջանակները, ինչպես նաեւ դրանց դադարեցման հիմքերը:

Հաշվի առնելով վերոնշյալը` Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ սահմանում է ռեֆերենս նշանակված լաբորատորիաների իրավունքները, պարտականությունները, հետազոտության ռեֆերենսության վիճարկման հիմքերը, ռեֆերենս եւ ընթացիկ գործառույթների շրջանակները, ինչպես նաեւ ֆինանսավորման հիմքերը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ու «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում առաջարկող օրինագիծը:
 


15.07.2022
Քննարկվել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված տնտեսական բնագավառի բյուջետային ծրագրերը
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հուլիսի 15-ի համատեղ նիստում՝ Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են տնտեսության ոլորտի 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն...

15.07.2022
ԱԺ աշխատակազմ-ՔՀԿ համագործակցություն` հանուն ներառականության. քննարկում խորհրդարանում
Մեզ համար չափազանց կարեւոր է «ակտիվ քաղաքացու» գաղափարի ներդրումը գործունեության բոլոր ոլորտներում. քաղաքացին պետք է իրեն ավելի մոտ զգա Ազգային ժողովին, լավ պատկերացնի խորհրդարանական երկրի կառավարման սկզբունքները, կապ ունենա իր պատգամավորի հետ: ԱԺ աշխատակազմն էլ իր հերթին պետք է բարենպաստ պայմաններ ...

15.07.2022
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգա...

15.07.2022
Լուսանկարների ցուցահանդես խորհրդարանում
«Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության կողմից երիտասարդների հետ իրականացվող աշխատանքները տպավորիչ են եւ ոգեշնչող, քանի որ նրանց հնարավորություն են տալիս սովորել ժամանակակից եւ իր պատմությամբ երիտասարդ արվեստ, որը փորձում է հավերժացնել կյանքի մի պահ, մի շունչ, մի դրվագ եւ լուսանկարի միջոցով անմ...