Տպել
06.07.2022
«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը կհամապատասխանեցվի ՀՀ օրենսդրության պահանջներին
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում  քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին` ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով` առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար: