National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.07.2022
Կկանոնակարգվի անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից անդամ պետությունների հավաքագրած մաքսային վճարների բաշխման գործընթացի ճշտությունը
1 / 8

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով համակարգվում է հաշվեքննիչ մարմինների կողմից ստուգումների պլանավորման, կազմակերպման, իրականացման ընթացակարգային հարցերի ամբողջ բազմազանությունը: Հստակեցվում են նաեւ ստուգման նպատակները, արդյունքների ամփոփման, ինչպես նաեւ դրանց բողոքարկման ընթացակարգերը: Համաձայնագրի ընդունումը կարեւոր ներդրում կլինի հաշվեքննիչ մարմինների կողմից այս ստուգումների գործընթացը կանոնակարգված իրականացնելու ճանապարհին. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հուլիսի 4-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:

Ֆինանսների փոխնախարարը, ներկայացնելով վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, նշել է, որ այն նպատակ ունի կանոնակարգել անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների, տվյալ պարագայում՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի կողմից անդամ պետությունների հավաքագրած մաքսային վճարների բաշխման գործընթացի ճշտությունը:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ եղել են առաջարկներ, ինչի արդյունքում օրինագիծը լրամշակվել է: Փոխնախարարը ներկայացրել է նախագծի լրամշակված տարբերակը: Ըստ փոփոխության՝ սահմանվել է լիազորող նորմ, որով Կառավարությունը կկարողանա ընդունել կարգավորիչ գործիքներ մարդասիրական օգնությամբ ստացվող բժշկական արտադրատեսակների պահանջի ձեւավորման եւ բախշման համար:

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունվել են:

Հանձնաժողովը քննարկված նախագծերին տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am