«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում:
Նախագծի նպատակն է հարկային մարմնին հնարավորություն ընձեռել, որպեսզի ընթացիկ հսկողության գործիքակազմով (մասնավորապես, հսկիչ գնման ուսումնասիրությամբ) պատշաճ հսկողություն սահմանվի նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն նախատեսել շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոց:
Սահմանվում է երկու հարյուր հազար դրամ տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները, բացահայտումը եւ կանխարգելումը կատարել հարկային վարչարարության ընթացիկ հսկողության գործիքակազմով, շտկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում առկա վրիպակը:
Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են ոլորտի խնդիրներին:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները օրենսդրական փաթեթին տվել են դրական եզրակացություն:
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում: Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում նիստ կհրավիրի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 12.06.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 16.06.2023 - 14:00-16:00:1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 05.06.2023 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.06.2023 - 15:00-17:00, 3. Տնտեսական հարց...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից հղմամբ: ...