National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
04.07.2022
Օրենսդրական փաթեթով փորձ է արվում վերականգնել սպառողների եւ տնտեսվարողների միջեւ վստահության միջավայրը. Գեղամ Գեւորգյան
1 / 3

Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիաների իրականացման եւ կազմակերպման գործընթացի կարգավորմանն ու դրանց հետ կապված սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության մակարդակը բարձրացնելուն է ուղղված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել վերոնշյալ նախագծերի փաթեթը:

Նշվել է, որ ներկայումս ակցիա իրականացնողների գործողություններում նկատվում են խնդիրներ՝ պայմանավորված ակցիայի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությամբ, որոնց պայմաններում վաճառողների եւ ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող մարկետինգային միջոցառումների ընթացքում հանդիպում են հասարակությանը ենթադրյալ մոլորեցման դրսեւորումներ, որով էլ պայմանավորված է նախագծերի փաթեթի ընդունումը:

Գեղամ Գեւորգյանի հավաստմամբ՝ առեւտրի եւ ծառայությունների իրականացման գործընթացում սոցիալական մեծ դեր ունեն ակցիաները, զեղչերը եւ այլ մարկետինգային գործունեության միջոցառումները, որոնք սպառողներին (գնորդներին) հնարավորություն են ընձեռում ապրանքները ձեռք բերել կամ ծառայությունները ստանալ առավել գրավիչ եւ շահեկան պայմաններով:

Ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ նախագծերի ընդունումով ակնկալվում է, որ կկարգավորվեն  ակցիա հասկացությունը եւ տեսակները, զեղչ հասկացությունը եւ կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը, ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները եւ կիրառման պայմանները, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես, ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները, հարկային օրենսդրության իմաստով «զեղչի» բովանդակությունը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ԱԺ աշխատակազմից ներկայացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են զեղչ հասկացությանը, զեղչերի կիրառմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ իրենց նպատակը սպառողների եւ տնտեսվարողների միջեւ վստահության միջավայրի վերականգնումն է:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նախագծերի փաթեթին տվել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am