01.07.2022
Պատգամավորները կողմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների նախագծերին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ:
Որոշման նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր: ԱԺ 107 պատգամավորից քվեարկություններին մասնակցել է 66-ը:
Այս մասին հուլիսի 1-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում տեղեկացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: