Ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել՝ օրակարգում ունենալով 2 հարց: Քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ է:
Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ Իշխան Սաղաթելյանն այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ. օգոստոսի 6-ին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը՝ հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է, որ ԱԺ նախագահի 3 տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված ընդդիմադիր պատգամավորների թվից:
Իշխան Սաղաթելյանը 2022 թ. հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թ. առաջին օրացուցային կիսամյակի նիստերի 342 քվեարկությունից ունեցել է 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձեւավորման պահից առայսօր գումարել է 25 նիստ, որից միայն 7-ին է ներկա եղել Իշխան Սաղաթելյանը: Այսինքն՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները: Փոխխոսնակի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել նրան ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը եւ լիազորությունների պատվիրակումը, ինչի հետեւանքով նաեւ չեն իրացվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված դրույթները:
Արուսյակ Ջուլհակյանը նաեւ ներկայացրել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքների ժամանակ Իշխան Սաղաթելյանի հնչեցրած վիրավորական, ինչպես նաեւ ատելություն սերմանող արտահայտությունները եւ նրա կողմից բախումներ հրահրելու դեպքերը՝ երթերի ընթացքում:
«ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը չի կատարում եւ չի ցանկանում կատարել՝ որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ՝ Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթները: Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով Ազգային ժողովի բնականոն գործունեությունը»,-ընդգծել է զեկուցողը:
ԱԺ որոշման վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ ելույթներ չեն եղել: Քննարկմանը չեն մասնակցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: Ելույթի իր իրավունքից Իշխան Սաղաթելյանը չի օգտվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերին
Նախագծով առկա է բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է աշխարհագրական նշումներին: Նախորդ ներկայացված նախագծով առաջարկվել էր, եթե աշխարհագրական նշումները ներառված են ապրանքային նշանի մեջ եւ պաշտպանություն են ստանձնել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, նման հայտերը մերժել: Ներկա կարգավորումներով եթ...
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար
Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմ...
Սարգիս Խանդանյանն ընդունել է Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հ...
Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխն...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...