Տպել
28.06.2022
Մենք խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինենք բարձր նշաձողին եւ մեր միացյալ ջանքերով կլրացնենք եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ. Էդուարդ Աղաջանյան
1 / 2

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունիսի 28-ին վարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը:

Հայկական կողմից առցանց հանդիպմանը ներկա է եղել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ողջունելով գործընկերներին եւ հաստատելով օրակարգը՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ աշխատանքային առցանց հանդիպման նպատակն է համակարգել միասնական դիրքորոշում մի շարք հրատապ հարցերում (միջազգային քաղաքականության եւ անվտանգության, փոխադարձ աջակցության)՝ հաշվի առնելով հետաքրքրություններն ու պետությունների պարտականությունները ՀԱՊԿ շրջանակում:

Նշվել է, որ անցյալ տարի Հայաստանն ընդունել է ՀԱՊԿ նախագահությունը: Հայկական պատվիրակությունն արտահայտում է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կամքը՝ շարունակելու պարբերաբար հանդիպումների պրակտիկան ԵԱՀԿ ԽՎ-ի դաշտում:

Նշվել է նաեւ, որ հունիսին Երեւանում տեղի է ունեցել մի քանի նշանակալի միջոցառում՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի կոմիտեի քարտուղարների նիստերը:

Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ տարբեր ձեւաչափերում մանրամասնորեն քննարկվել են կազմակերպության հարցերը, կատարվել է աշխատանքների վերլուծություն, նախանշվել են հետագա քայլերը:

«Մենք խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինենք բարձր նշաձողին եւ մեր միացյալ ջանքերով կլրացնենք եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ՝ դրանով իսկ բարձրացնելով ՀԱՊԿ ԽՎ-ի ներդրումը մեր երկրների բազմակողմանի փոխգործակցության ամրապնդմանը եւ ընդլայմանը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն ու հավելել, որ գնահատելով ընթացող գործընթացները՝ անհրաժեշտ է ապահովել ավելի սերտ գործակցություն միջազգային կառույցներում:

Էդուարդ Աղաջանյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԱԺ-ի առաջարկություններն ու դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն առաջիկա ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում՝ Բիրմինհեմում: Մասնավորապես, առաջարկություններից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Մենք առաջարկել ենք ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական եւ անվտանգության հարցերով եւ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեների բանաձեւերի նախագծերը լրացնել կետերով, որտեղ ուշադրություն ենք հրավիրում չլուծված հումանիտար հարցերին, այն է՝ անհապաղ ազատումն ու վերադարձն Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, ինչպես նաեւ հայկական մշակութային եւ եկեղեցական ժառանգության պահպանմանն այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՈ-ի տեխնիկական առաքելության իրականացմանը»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Սպառելով օրակարգային հարցերը՝ առցանց հանդիպումն ավարտվել է: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...