National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.08.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
27.06.2022
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գեւորգ Գյոզալյանի, Վահե Ռաֆայելյանի եւ Լուսինե Ավագյանի թեկնածությունները
1 / 1

Հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ պաշտոնում առաջադրել է Լուսինե Ավագյանի , Գեւորգ Գյոզալյանի եւ Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները:

Թեկնածուների կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Վահե Ռաֆայելյանը ներկայացրել է իր տեսլականը ձեւավորվող մասնագիտացված հակակոռուպցիոն նոր դատարանների, բարձրագույն դատական ատյանի՝ արդարադատության ոլորտում ստանձնելիք բացառիկ կարեւոր դերի ու առաքելության, ինչպես նաեւ այդ դատական կազմում բարձր եւ պատասխանատու պաշտոնի համար իր կողմից հայտ ներկայացնելու հիմքերի ու պատճառների մասին:

Թեկնածուի խոսքով՝ տվյալ պաշտոնում իր թեկնածությունը ներկայացնելու հիմքը բովանդակային առումով վերջին 20 տարիներին կուտակված եւ զարգացրած գիտական եւ տեսական գիտելիքների, ինչպես նաեւ գործնական աշխատանքում ձեռք բերած որոշակի փորձի, հմտությունների ու կարողությունների անհրաժեշտ ու բավարար պաշարի առկայությունն է: Վահե Ռաֆայելյանը վստահեցրել է, որ ԱԺ-ի կողմից լիազորվելու դեպքում, պատվով կկատարի բարձրագույն դատական ատյանի դատավորի սահմանադրական առաքելությունը՝ ի բարօրություն ժողովրդի եւ ի փառս Հայաստանի Հանրապետության:

Գեւորգ Գյոզալյանը, նշելով, որ արդարադատությունն արդարության հասնելու գործիք է, ներկայացրել է արդարության, արդարադատության, ճշմարտության իր պատկերացումները: «Ճշմարտությունն է, որ ինձ ուժ է տալու արդարադատության միջոցով հաստատելու եւ հռչակելու արդարությունը: Մեր արդարադատությունների գերակշիռ մասը պետք է հաստատի ու հռչակի արդարությունը: Միայն արդարության հռչակումը կարդարացնի արդարադատական համակարգի գոյությունը եւ կենսունակությունը եւ որպես վերջնարդյունք՝ ՀՀ-ում անձը կլինի պաշտպանված»,- ասել է նա: Գեւորգ Գյոզալյանն ընդգծել է, որ ստվերային արդարադատությունը չպետք է տեղ ունենա ՀՀ-ում եւ այն արմատախիլ պետք է արվի հիմնովին:

Թեկնածու Լուսինե Ավագյանն արտահերթ նիստին ներկա չի եղել:

Ազգային ժողովը հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին,  կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS