National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
27.06.2022
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
1 / 4

Հունիսի 27-ին գումարված արտահերթ նստաշրջանում պատգամավորները քննարկել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի եւ Արթուր Պողոսյանի թեկնածությունները: Ներկայացված երեք թեկնածուից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հակոբ Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հակոբ Գրիգորյանի կենսագրությունը` այստեղ:

Թեկնածու Հակոբ Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային գործունեությունը, նշել, որ ընտրվելու դեպքում փորձելու է օգտակար լինել` բարելավելու համար վարչական համակարգը: Ըստ նրա` վարչական  համակարգը բարեփոխման կարիք ունի, եւ դա նկատում են նաեւ քաղաքացիները: «Մենք փորձում ենք ավելի կատարյալ դարձնել վարչական համակարգը, սակայն ոչ մեկս չենք նկատել կամ նկատել ենք, բայց չենք ասում, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 1986 թ.: Ստացվում է` երեւի միակ օրենքներից է, որ խորհրդային ժամանակներում է ընդունվել, եւ անընդհատ փոփոխություն մտցնելով` փորձում ենք մեզ հարմարեցնել խորհրդային օրենսդրությանը: Մենք ունենք անելիք դեռ ամենասկզբից»,- մասնավորապես, ասել է նա:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանի թեկնածությունը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանի կենսագրությունը` այստեղ:

Թեկնածուի դիտարկմամբ` էական նշանակություն ունի բարձրագույն ատյանում առանձին` Վարչական պալատի ստեղծումը: Նրա խոսքով` Վարչական պալատի ստեղծումն անհրաժեշտ գործիքակազմ է հանդիսանալու` ուղղված հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց վարչական արդարադատության առջեւ ծառացող եւ վարչադատավարական առանձնահատկությունների հաշվառմամբ լուծում պահանջող խնդիրների լուծմանը: Ըստ նրա` այն նպաստելու է վարչաիրավական հարաբերություններում առկա խնդիրների բարձր ատյանի կողմից արագ արձագանքմանը: Ելնելով Վճռաբեկ ատյանի գործունեության եւ դատաիրավական համակարգում դերի առանձնահատկությունից` Վարչական պալատի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվելու թոթափելու ծանրաբեռնվածությունն Առաջին եւ Վերաքննիչ վարչական ատյաններում:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Պողոսյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Պողոսյանի կենսագրությունը` այստեղ:

Արթուր Պողոսյանի խոսքով` մոտ երեք տասնամյակ Հայաստանում իրականացվել եւ իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ, որոնց գլխավոր նպատակը իշխանության թեւերից մեկի` դատականի գործունեության բարելավման եւ կատարելագործման համար համարժեք պայմաններ ստեղծելն է: «Այս տարիներին մենք, իհարկե, ունեցել ենք տեսանելի արդյունքներ, սակայն անելիքներ դեռ կան»,- ընդգծել է թեկնածուն: Նա նշել է, որ վարչաիրավական բնագավառում ունեցած մասնագիտական հմտությունները եւ փորձը թույլ են տալիս իրեն հավակնել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնին:

Մտքերի փոխանակության փուլում անդրադառնալով դատավորի հեղինակությանը եւ վարվելակերպին` պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը համաձայնել է գործընկերների այն պնդումների հետ, որ Հայաստանի անկախացումից ի վեր դատավորի դրական կերպարի հանրայնացման ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն իրականացվել:  «Ցավոք, դատական իշխանության պարագայում գեթ մեկ դատավորի մեկ սխալ արտահայտությունը ստվեր է գցում ամբողջ դատական իշխանության վրա»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը եւ կարեւորել այն հանգամանքը, որ դատավորների ինքնակառավարման մարմինները պետք է ավելի ուշադիր լինեն դատավորների վարքագծին:
 
 
 


27.06.2022
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գեւորգ Գյոզալյանի, Վահե Ռաֆայելյանի եւ Լուսինե Ավագյանի թեկնածությունները
Հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ պաշտոնում առաջադրել է Լուսինե Ավագյանի, Գեւորգ Գյոզալյանի եւ ...

27.06.2022
Խորհրդարանն ընտրել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թեկնածուներ
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունիսի 27-ին գումարված արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները: 68 կողմ ձայնով Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը եւ Քրիստինե Մկոյանն ընտրվել են Վճռաբեկ դատ...

27.06.2022
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Աղասի Մկոյանի թեկնածությունները
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Աղասի Մկոյանի թեկնածությունները: Հարցն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով քննարկվել է հունի...

27.06.2022
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի, Կարեն Հովհաննեսի Թումանյանի եւ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի թեկնածությունները:   Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի հակ...

27.06.2022
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի եւ Արծրուն Միրզոյանի թեկնածությունները
Հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է  Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թեկնածուների ընտրության հարցը: ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի եւ Արծրուն Միրզոյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին: Վճռաբեկ դատարանի վարչակ...

27.06.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հ...

27.06.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովը հունիսի 27-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար Բարձրագույն դատարանի խորհուրդն առաջադրել է Հրաչ Այվազյանի...

27.06.2022
Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները, հատկապես՝ մշակութային կապերը, շարունակական են. Սիսակ Գաբրիելյան
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունիսի 27-ին հանդիպել է պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ: Հայկական կողմից հանդիպմանը մաս...

27.06.2022
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախագահությամբ հունիսի 27-ին գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:   ...

27.06.2022
Հունիսի 27-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 27-ի ԱԺԽՈ-043-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS