Տպել
24.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային
1 / 6

Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային: Պատվո մատյանում գրառմանը հաջորդել է Ալեն Սիմոնյան-Վոլֆգանգ Սոբոտկա առանձնազրույցը, որից հետո՝ ընդլայնված հանդիպումը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը հրավերի համար եւ շնորհավորել Հայաստանի ու Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Կողմերը փաստել են, որ երեք տասնամյակի ընթացքում մեր երկրների միջեւ հաստատվել է փոխշահավետ, հուսալի համագործակցություն՝ հիմնված պատմական կապերի եւ ընդհանուր արժեքների վրա:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ավստրիայի հետ երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը նպաստող ձեռնարկումներին: «Ես վստահ եմ, որ պատգամավորների միջեւ ամուր կապերն ու շփումները, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դերակատարություն ունեն հայ-ավստրիական երկկողմ օրակարգի առաջմղման գործում»,- հավաստել է նա:

Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիա-Հայաստան առանձին բարեկամության խումբ ունենալու պարագայում առավել կամրանան միջխորհրդարանական կապերն ու հասցեականությունը:

Քննարկման առանցքում են եղել ԵՄ-ի, եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունները, ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:

Վոլֆգանգ Սոբոտկան կարծիք է հայտնել, որ ժողովրդավարությունը պարգեւ չէ, այն ամենօրյա աշխատանքի արդյունք է: Նրա խոսքով՝ խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է պահպանել, ինչը նաեւ խորհրդարանների գործունեության առաջնահերթությունն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին հաջորդող իրավիճակին: Գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը հակիրճ ներկայացրել է պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ու առաջնային լուծումներ պահանջող խնդիրները:

Այս համատեքստում նա բարձր է գնահատել այս տարվա մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւը, որը «վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժխտման Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունը»:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Ավստրիայի խորհրդարանի կողմից նման բանաձեւի ընդունմանը, որը վերաբերելու է զուտ մարդասիրական հարցերին, ինչպիսիք են 4 տասնյակից ավելի հայ ռազմագերիների եւ այլ կալանավորվածների ազատագրումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ այլն: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը»,-եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային հրավիրել է Հայաստան:


24.06.2022
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով-IFES աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
«Մատչելիություն եւ քաղաքական ներառում» ծրագրի շրջանակում հունիսի 24-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով-IFES (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: «Մատչելիություն եւ քաղաքական ներառում» բաղադրիչը՝ «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականու...

24.06.2022
Վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների 97 տոկոսը Ադրբեջանը չի կատարել. Էդուարդ Աղաջանյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, 2021 թ. սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձեւ, որտեղ, ի թիվս այլ ամրագրումների, ասվում էր, մեջբերու...

24.06.2022
Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում
ԵԽԽՎ հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն իր ելույթում ասել է. «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող, ինչպես ընդունված է ասել, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, եւ, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստ...

24.06.2022
Հայաստանի եւ Հունաստանի պատգամավորները Ծաղկաձորում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի եւ Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ: Վերջին...