ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հունիսի 23-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Առցանց հաղորդակցության վերահսկողությունը սպառնալիք լրատվամիջոցների բազմակարծությանը, տեղեկատվության ազատությանը եւ մարդկային արժանապատվությանը» թեմայով քննարկման ժամանակ:
«Տիկի՛ն նախագահ,
սոցիալական ցանցերը եւ հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները վերջին տասնամյակում գաղափարական ազդեցության հիմնական գործիքներն են դարձել:
Ըստ էության, մենք այժմ ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ անհատի նոր տեսակ է ծնվում: Մարդն այլեւս չի պատկանում իր սեփական պետությանը, իր համայնքին եւ նույնիսկ ինքն իրեն, այլ ավելի շուտ կախված է սոցիալական ցանցերից եւ նրանց հեռարձակած բովանդակությունից:
Այս չափից ավելի կախվածությունը սոցիալական ցանցերից հանգեցրել է այլ հիմնարար ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների քայքայմանը: Առաջին տեղում ազատ եւ արդար ընտրություններն են: Դա արտահայտվելու եւ խոսքի ազատության որոշակի էրոզիա է առաջացնում: Փորձագետները կարծում են, որ սոցիալական ցանցերի միջոցով որոշ խմբեր կարող են շահարկել ընտրողների մոտ 25 տոկոսի քաղաքական նախապատվությունները: Ալգորիթմն արդեն վերահսկում է միլիոնավոր մարդկանց հույզերն ու ցանկություններն ամբողջ աշխարհում, մինչդեռ որոշ պետություններ վերածվում են իրենց արտաքին ադմինիստրատորների «թվային գաղութների»:
Մեր ժամանակներում, երբ սոցիալական ցանցերը «ճշմարտությունն» ու «փաստերը» ստորադասել են «զգացմունքներին»` դրանց տալով երկրորդական կարեւորության, մենք պետք է ընդունենք, որ կառավարման ժողովրդավարական եւ հանրապետական ձեւը խորը ճգնաժամ է ապրում: Վերոհիշյալ գործընթացներն այժմ կառավարությունների եւ կառավարվողների միջեւ հաղորդակցության նոր ձեւաչափ են ձեւավորում: Պարտադիր չէ, որ կառավարման ժողովրդավարական ձեւը ժամանակակից պետությունների կայուն զարգացումն ապահովող անքննելի ընտրությունը լինի: Կառավարություններն այլեւս չեն կարող անտեսել սոցիալական ցանցերում «հավանելու» կամ «չհավանելու» միջոցով արտահայտած տրամադրությունները: Միեւնույն ժամանակ, այդ քաղաքական գործիչներից որոշները սոցիալական ցանցերն օգտագործում են հասարակական տրամադրությունները շեղելու, հասարակությունը պառակտելու եւ հանրային դիսկուրսում արհեստականորեն գերիշխելու նպատակով, հատկապես՝ համազգային արշավների ժամանակ:
Տիկի՛ն նախագահ,
Եվրոպայի խորհուրդը եւ հատկապես՝ այս Վեհաժողովը պետք է ձեւավորեն եվրոպական պետությունների` ժողովրդավարության նկատմամբ հավատարմությունը չափորոշելու ողջամիտ կառուցակարգեր: Մասնավորապես, մենք պետք է մշակենք ժողովրդավարական պետությունների վարքագծի կանոնագիրք, որտեղ հատկապես կառավարություններին պետք է կոչ արվի ապահովել հանրության՝ առանց միջամտության օնլայն ազատ հաղորդակցվելու իրավունքը: Դա ներառում է ոչ միայն իրավական դրույթների ընդունում կեղծ լուրեր եւ ատելության խոսք տարածող կազմակերպված ցանցերի գործունեության վերաբերյալ, այլեւ՝ մեդիագրագիտության բարձրացման նպատակով ակտիվ աշխատանք հասարակության շրջանում: Իհարկե, այս կազմակերպության դերը պետք է լինի այն, որ գտնի ողջամիտ հավասարակշռություն եւ թույլ չտա, որ դա կառավարությունների ձեռքում լրատվամիջոցների եւ օնլայն ակտիվիզմի դեմ պատժիչ գործիք դառնա, այլ իրականում խթանի առցանց ազատ եւ բազմակարծիք տեղեկատվության տարածմանը, որը հարգում է մարդու իրավունքներ»,- իր ելույթը եզրափակել է Արմեն Գեւորգյանը:
Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. ասել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահն Ալեն Սիմոնյանին
Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ քաղաքակա...
Ընտրական համակարգը լավարկելուն է միտված օրենսդրական նախաձեռնությունը. Վահագն Հովակիմյան
Օրենսդրական փաթեթը միտված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հունիսի 23-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկվել է ««ՀՀ ընտրական ...
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, եւ ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտ...
Խորհրդարանում հյուրընկալվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխում...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: ...