National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
23.06.2022
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:

«20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, եւ ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, եւ, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին` Ժաննա Բարսեղյանին, ով ներկայում Ստրասբուրգի քաղաքապետն է:

Մեկ այլ հայ ուժեղ կին` Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչեւ 1921 թ.` նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը:

Ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբեւէ, բայց դեռեւս բավարար չէ. 35 տոկոս է: Բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը` մենք ակտիվորեն մասնակցում ենք նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում:

Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին:

Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը` վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերում:

Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին եւ մարտահրավերներին:

Ագրեսիվ պատերազմի հետեւանքով Հայաստան է տեղահանվել եւ ապաստան ստացել ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են:

Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ` այդպիսով բարդացնելով կանանց եւ աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց եւ աղջիկների խնդիրները` անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին: Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետեւանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց եւ աղջիկների վրա:

Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները եւ հարեւան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի եւ բռնության օգտին` գտնելով արդարացումներ»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը: