Տպել
23.06.2022
Խորհրդարանում հյուրընկալվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները
1 / 5

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ:

Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ մի շարք հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները խոսել են նախկինում կատարված աշխատանքների մասին եւ քննարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեխանիզմներն ու ռեսուրսները, ինչպես նաեւ հետագա քայլերը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ հանդես է եկել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը փոփոխելու առաջարկով, որն այս պահին քննարկումների փուլում է:

Հյուրերը հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց մոտեցումները եւ փորձառությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին` ծրագիրը կյանքի կոչելու համար:
 
 


23.06.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հունիսի 23-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Առցանց հաղորդակցության վերահսկողությունը սպառնալիք լրատվամիջոցների բազմակարծությանը, տեղեկատվության ազատությանը եւ մարդկային արժանապատվությանը» թեմայով քննարկման ժամանակ: «Տ...

23.06.2022
Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. ասել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահն Ալեն Սիմոնյանին
Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի  23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ քաղաքակա...

23.06.2022
Ընտրական համակարգը լավարկելուն է միտված օրենսդրական նախաձեռնությունը. Վահագն Հովակիմյան
Օրենսդրական փաթեթը միտված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հունիսի 23-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկվել է ««ՀՀ ընտրական ...

23.06.2022
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, եւ ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտ...

23.06.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:   ...