Տպել
21.06.2022
Կվերանայվի Փաստաբանների պալատի ներքին կառավարումը
1 / 6

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով եւ դատաիրավական  բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացում` որպես կարեւոր ռազմավարական նպատակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ԱԺ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստի ժամանակ:

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է նախատեսում «Փաստաբանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում:

Նախաձեռնությամբ, մասնավորապես, առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը. նախատեսվում է  ստեղծել կարգապահական հանձնաժողով: Ստեղծված հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինի բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդում:

Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները, հատկապես՝ հանրային պաշտպանի գործունեության բնագավառում:

Առաջարկվում է նաեւ բացառել պալատի մեկ անդամի կամ պաշտոնատար անձի  միաժամանակ ներգրավումը տարբեր մարմիններում՝ բացառությամբ պալատի նախագահի, եթե վերջինս խորհրդի նախագահն է: Պալատի նախագահը եւ խորհրդի անդամները գործունեության ընթացքում պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն:

Վերանայվում է նաեւ պալատի մարմինների անդամների ընտրության կարգը: Նախատեսվում են անվճար անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ: Կվերանայվի նաեւ  փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ:

Հանձնաժողովի անդամ Մարինե Ղազարյանը հարակից զեկույցում նշել է, որ ակնկալվում է ընդլայնել պալատի կառավարման կարգը՝ համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքներին: Նրա խոսքով՝ առավել արդյունավետ կիրականացվի փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


21.06.2022
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Քննարկվել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտությ...

21.06.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում: «Պարո՛ն նախագահ, անցած տասնամյակների ընթացքում մեր կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այն...

21.06.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի ...

21.06.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...