Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 17-ին ընդունած որոշմամբ՝ հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որի թեման «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի եւ կից օրենսդրական փաթեթի քննարկումն է:
Օրենսդրական փաթեթը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ:
Լսումները տեղի կունենան ԱԺ 334 դահլիճում: