National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.06.2022
Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է հաշմանդամություն ունեցող օդաչուների վնասի հատուցման հարցով
1 / 1

Զարուհի Բաթոյանի հարցը վերաբերել է «Հայկական ավիաուղիներ» լուծարված կազմակերպության հաշմանդամություն ունեցող օդաչուների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, որոնք զրկվել են վնասի հատուցման ամենամսյա վճարներից: Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է՝ խնդիրը լուծելու ուղղությամբ կատարվող աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանել է, որ սերտորեն համագործակցում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է, եւ Կառավարության կողմից որոշակի քայլեր են արվում այդ մարդկանց իրավունքների պաշտպանության համար:

Մանրամասները՝ տեսանյութում: