Տպել
14.06.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի գլխավորած պատվիրակության անդամների հետ
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հունիսի 14-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Նիկլավս Նեիմանիսը, Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդ Լեւրենսը եւ Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հետ հարաբերությունները՝ որպես Եվրոպայում կարեւոր գործընկերոջ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա: «Մենք հանձնառու ենք խորացնել եւ ընդլայնել Լատվիայի հետ փոխշահավետ միջպետական համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հույս հայտնելով, որ պատվիրակության այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մակարդակը պետք է ավելի ակտիվ լինի: Նա կարեւորել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ շփումները եւ հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանն առաջիկայում կնշանակի բարեկամական խմբի նոր ղեկավար:

Հայկական կողմն անհամբեր սպասում է խորհրդարանականների փոխայցելություններին, որոնք նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական կապերին:

Անջեյս Վիլումսոնսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Տեւական ժամանակ անց՝ սա իմ երկրորդ այցն է Հայաստան, եւ խորապես տպավորված եմ զարգացման նման աճով: Շատ է գեղեցկացել Երեւանը»,- ասել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը: Նա նշել է, որ անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո նկատելի են Հայաստանում ժողովրդավարության արժեքների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված քայլերը:

Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմին եւ դրանից բխող  հումանիտար հետեւանքներին, հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության եւ Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Կողմերը քննարկել են ԵՄ երկրների հետ հարաբերություններին, տարածաշրջանում անվտանգության պահպանմանը վերաբերող հարցեր:   


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...