Տպել
14.06.2022
Գործադիրը հստակեցնում է քաղաքաշինական գործունեության համար առանձնացված հատուկ կարգավորման օբյեկտների ցանկը
1 / 1

«Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով գործադիրը կարգավորում է տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունները, պարտականություններն ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունները, ինչպես նաեւ ապահովում է ծրագրվող քաղաքաշինական գործունեության  միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հանրության մասնակցությունը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի խոսքով՝ տարածական պլանավորման փաստաթղթերը ոլորտի գործունեությունը կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը կտրամադրվեն բնագավառի լիազոր մարմնի կողմից:

Նախաձեռնությամբ հստակեցվում է քաղաքաշինական գործունեության համար առանձնացված հատուկ կարգավորման օբյեկտների ցանկը՝ ներառելով միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքները:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագիծը շրջանառվել է գերատեսչությունների կողմից, ստացվել են առաջարկներ, որոնց հիման վրա այն լրամշակվել է:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 14-ի ԱԺ նիստում:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...