Տպել
14.06.2022
Ոլորտային օրենսդրությունը ներդաշնակեցվում է ԵԱՏՄ միասնական կանոններին
1 / 2

Հունիսի 14-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի տեղեկացմամբ՝ նախագծերի ընդունումը նպատակ ունի առավել հստակ եւ համապարփակ կանոնակարգման հիմքեր ստեղծել բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտի կարգավորման համար՝ ապահովելով նաեւ ԵԱՏՄ միասնական կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը:

Նշվել է, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նպատակը նաեւ ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերի ընդունումն ու այդ ակտերը Հայաստանի Հանրապետության իրավունքի մաս դարձնելն է:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ   դրական էր:

Հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանի խոսքով՝ փաթեթի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...