National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.06.2022
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամբողջական իրացմանը
1 / 2

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկած օրենսդրական կարգավորումը պայմանավորված է մեր երկրում ավտոտրանսպորտային կանոնավոր փոխադրումները ներառական եւ մատչելի դարձնելու, հաշմանդամություն ունեցող ուղեւորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման եւ իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Կառավարությունը: Գործադիրի որոշմամբ սահմանվել է, որ մրցույթներին ներկայացվող կազմակերպությունների համար սահմանված մատչելի տրանսպորտային միջոցների քանակը կազմում է ընդհանուր քանակի առնվազն տասը տոկոսը: Զարուհի Բաթոյանի գնահատմամբ՝ այս պայմանը չի բխում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Պատգամավորը հավելել է, որ առկա կարգավորմամբ բավարար հնարավորություններ չեն ստեղծվում մատչելի տրանսպորտային փոխադրումների համար:

Առաջարկվում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղեւորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում: Կսահմանվի մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար, ինչպես նաեւ մատչելիության պարտադիր պահանջ մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:

Ներկայացնելով ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Լիլիթ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները եւս մեկ քայլ են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման եւ նրանց կյանքի որակը բարելավելու ճանապարհին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը եւս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում կարեւորել է նախաձեռնության ընդունումը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են ԱԺ հունիսի 14-ի նիստում:


14.06.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի գլխավորած պատվիրակության անդամների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հունիսի 14-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Նիկլավս Նե...

14.06.2022
Մինչ ամսվա վերջ կներկայացվեն Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման վերաբերյալ
Հաշվեքննիչ պալատը դեռ չի ավարտել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը: «Մենք ենթադրաբար մինչեւ այս ամսվա վերջ կունենանք հաշվեքննության արդյունքները»,-նշել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝...

14.06.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 14-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեն...

14.06.2022
Քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրենքը՝ կից փաթեթով
2014 թ. ԵԱՏՄ-ին անդամակցության նախաշեմին հրատապ ընթացակարգով ընդունվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքը: Փորձը ցույց է տվել, որ այս ոլորտում առկա են խնդրահարույց դրվագներ: Դրանից հետո ընդունվել է Մաքսային միության նոր Մաքսային օրենսգիրքը, որով վերանայվել են ազգային օրենսդրության կարգավորման ենթ...

14.06.2022
Գործադիրը փոփոխություն է առաջարկում Դատական օրենսգրքում
Ներպետական ատյանների վեճի սպառումից ու ներպետական դատական ակտի կայացումից մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական ակտի կայացում անցնում է տեւական ժամանակ: Այս հանգամանքով է պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ...

14.06.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

14.06.2022
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումին եւ ԱՊՀ երիտասարդական ՄԽՎ նիստին
2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստը Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանակ...

14.06.2022
Կներդրվեն պետական գույքի կառավարման, օտարման, մասնավորեցման ավելի ճկուն մեխանիզմներ. Առնակ Ավետիսյան
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը խորհրդարանը քննարկել է հունիսի 14-ի նիստում: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ 20...

14.06.2022
ՌԴ ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին
««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է՝ դրա մասնակից պետո...

14.06.2022
Երաշխիք եւ իրավունք կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները պաշտպանելուն, իրավական հիմքերի հստակեցմանը, ներպետական օրենսդրության ներդաշնակության անհրաժեշտությանը միտված օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Հեղինակի խոսքով՝ այն բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազ...

14.06.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 14-ին` ժամը 16:00-ին, 314 դահլիճում: Օրակարգը` այստեղ: ...

14.06.2022
Գործադիրը հստակեցնում է քաղաքաշինական գործունեության համար առանձնացված հատուկ կարգավորման օբյեկտների ցանկը
«Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով գործադիրը կարգավորում է տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունները, պարտականություններն ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունները, ինչպես նաեւ ապահովում է ծրագրվող քաղաքաշինա...

14.06.2022
Ոլորտային օրենսդրությունը ներդաշնակեցվում է ԵԱՏՄ միասնական կանոններին
Հունիսի 14-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարե...

14.06.2022
Համաձայնագիր` միտված անօրինական միգրացիայի դեմ պայքարին
Խորհրդարանը հունիսի 14-ի հերթական նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելու...

14.06.2022
Օրենսդրական փոփոխությամբ՝ ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության   ապահովման ոլորտում որդեգրել է մի քաղաքականություն, որի համաձայն՝ առաջնահերթությունը տրվում է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիարակելու եւ խախտում չկատարելու տրամաբանությանը. ասել է ԱԺ պատգամավոր Արմեն...

14.06.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք ոլորտներ կանոնակարգող նախաձեռնություններ
Ազգային ժողովը հունիսի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: Գործող կարգավորումներով որոշակի վարչական վարույթների ժամանակ քաղաքացին իրավունք ունի տեղեկանալու եւ մասնակից լինելու իր մասով նշանակված վարչական վարույթներին, ու առանց իր ներկայության չի կարող գործընթացը տեղի ունենալ...

14.06.2022
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Հունիսի 14-ին Ազգային ժողովը գումարել է նստաշրջանի վերջին հերթական նիստերը: ԱԺ որոշմամբ նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: ԱԺ «Քաղաքացիական պա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am