Տպել
13.06.2022
Քննարկվել է ՀՀ պետական բյուջեի 2022 թ. առաջին եռամսյակի կատարողականը
1 / 1

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. մեր տնտեսության զարգացումները պայմանավորված են եղել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով:

2022 թ. առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել է տնտեսական աճ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ դրա արդյունքում ՌԴ-ի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների բացասական ազդեցություններով պայմանավորված՝ մարտ ամսից սկսել են դրսեւորվել տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: 2022 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է 3.6 տոկոս աճ, Եվրագոտու տնտեսությունն աճել է 5 տոկոսով, իսկ Չինաստանում գրանցվել է 4.8 տոկոս տնտեսական աճ: ՌԴ տնտեսությունը 2022 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 3.7 տոկոս աճ է գրանցել:

Նշվել է, որ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 9.6 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների աճով (նպաստումը՝ 10.2 տոկոսային կետ): Առեւտրի, արդյունաբերության եւ շինարարության աճը եւս նպաստել է տնտեսական ակտիվությանը՝ համապատասխանաբար՝ 0.9, 0.7 եւ 0.4 տոկոսային կետ: 2022 թ. հունվար-մարտին արդյունաբերության համախառն թողարկումն աճել է 3.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով:

Շինարարության ճյուղում գրանցված 6.2 տոկոս աճը պայմանավորված է եղել հիմնականում կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճով:

2022 թ. առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում՝ 7 տոկոս:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է 2098 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 38.5 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման աճ. արտահանումն աճել է 26.9 տոկոսով` կազմելով 731.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 45.6 տոկոսով եւ կազմել 1336.2 մլն ԱՄՆ դոլար:

2022 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 425.5 մլրդ դրամ, ծախսերը` 396.8 մլրդ դրամ, հավելուրդը՝ 28.7 մլրդ դրամ: Բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի գերակատարում, մինչդեռ ծախսերը զիջել են ծրագրված ցուցանիշը, արդյունքում՝ պակասուրդի փոխարեն արձանագրվել է հավելուրդ:

Առաջին եռամսյակում ստացվել է շուրջ 425.5 մլրդ դրամ փաստացի եկամուտ` 1.5 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 424.2 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 102.7 տոկոսը, 1.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 79.4 տոկոսով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2021 թ. առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8 տոկոսով կամ 76.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճով:

Տիգրան Խաչատրյանը նշել է նաեւ, որ միջին աշխատավարձը կազմել է 212 հազար դրամ:

Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են դրամի փոխարժեքին, գնաճին, արտահանման ու ներմուծման եւ այլ խնդիրներին:

Հայաստանի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:


13.06.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 22 հարց
Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 13-ին գումարել է նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստ...

13.06.2022
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերո...

13.06.2022
Քննարկվել են ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը կանոնակարգող ընթացակարգերը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում քննարկվող համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Քննարկվում է «ՀՀ կ...

13.06.2022
Համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թեւակոխել է վերականգման փուլ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2020 թ. համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով գրանցված տնտեսական անկումից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը թեւակոխել է վերականգման փուլ՝ գրանցելով 5.7 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի վերականգնմամբ: 2021 թ. տեղի է ու...

13.06.2022
Կներդրվեն մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմներ
Դատական օրենսգիրքը, հատկապես` 2020 թ. մարտի 25-ի փոփոխություններով, էականորեն բարելավել է կարգապահական պատասխանատվության կարգավորումները, սակայն առկա է կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման անհրաժեշտություն, հատկապես` մարդու իրավունքների հիմնարար խախտումների դեպքում դատավորին կար...

13.06.2022
Նախատեսվում է ձեւավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը: ՀՀ ֆինանսների նախարա...

13.06.2022
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

13.06.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:...

13.06.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

13.06.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

13.06.2022
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 314 սրահում: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 13-ին` ժամը 14:00-ին, 414 դահլիճում կգումարի  արտահերթ նիստ` հետյալ օրակարգով: Հունիսի 13-ին` ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա ...