National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.06.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը Առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում մեկ հարց էր. քննարկվում էր ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Նշենք, որ հաշվեքննության արդյունքում չեն արձանագրվել էական խեղաթյուրումներ ու անհամապատասխանություններ, եւ պալատը որեւէ խնդրի դեպքում չի գտել, որ պետք է տրվի քրեաիրավական գնահատական:

Ավելի քան երեք ժամ տեւած բուռն քննարկման սկզբում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մի քանի կետերի վրա է ուշադրություն հրավիրել: Նա նախ նշել է, որ հաշվեքննությունը կատարվել է Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Հաջորդ դիտարկումն այն էր, որ հաշվեքննությունը չի տվել եւ չի տալու պատասխան այն հարցին, թե համավարակի կանխարգելման եւ բուժման գործընթացի արդյունքները որքանով են բավարար, այլ` ինչպես են ծախսվել հանրային ֆինանսներն այդ արդյունքներին հասնելու ճանապարհին: Ըստ Ջանջուղազյանի՝ առաջին հարցի պատասխանը տալու համար հաշվեքննիչ պալատը համապատասխան կարողություններ չուներ: Այս ճշգրտումը նա կարեւորեց համարժեք սպասումներ ձեւավորելու համատեքստում: ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է Հաշվեքննիչ պալատի կարողությունների վերաբերյալ դիտարկմանը, սակայն չի համաձայնել հաշվեքննության նպատակի մասին հնչեցված տեսակետին: Ըստ Թորոսյանի՝ ինչպես նշված է հաշվետվության մեջ, հաշվեքննության նպատակը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի գնահատումն է: Արսեն Թորոսյանը տարօրինակ համարեց նաեւ այն փաստը, որ պալատի այն անդամը, որը համակարգել է այս հաշվեքննությունը, ներկա չի քննարկմանը: Կարծիքների նախնական փոխանակումից հետո հարցի հիմնական զեկուցող, հաշվեքննիչ պալատի VII վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է, որ համավարակի կանխման եւ բուժման նպատակով 2020 թ. Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 26,5 մլրդ դրամ: Ըստ նրա՝ հաշվեքննության շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ, որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողականության մեխանիզմները:

Բժշկական կազմակերպությունների՝ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակման ապրանքների ծախսերի միջեւ եւս արձանագրվել են տարբերություններ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով՝ նախարարությունը բազմաթիվ հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու կան տարբերություններ եւ բերել է օրինակ, որ մի հիվանդանոցում բուժվել են ամբուլատոր բուժօգնության կարիք ունեցողներ, մեկ այլ հիվանդանոցում՝ ծանր հիվանդներ, երրորդում՝ հղիներ, հետեւաբար այդ տարբերություններն առաջացել են այդ պատճառով, քանի որ նշված անձանց բուժումներն իրարից էապես տարբերվում են ու հղի կնոջ բուժումն ավելի թանկ արժե ու երկարատեւ է եղել, քան օրինակ՝ երիտասարդ առողջ տղայինը: Պատգամավորը տեսակետ հայտնեց նաեւ, որ հաշվեքննությունից տպավորություն է ստեղծվում, թե կորոնավիրուսի դեմ պայքարի գծով ոչինչ չի արվել: Պապոյանի խոսքով՝ բազմաթիվ պնդումներ կան եզրակացության մեջ, որոնք հերքվել են նախարարության կողմից տրված պարզաբանումներում, սակայն հաշվեքննողները դրանք հիմնականում անհասկանալիորեն չեն ընդունել: «Արդյո՞ք որեւէ աշխատանք չի իրականացվել: Արդյո՞ք որեւէ լավ բան չի արվել: Ի վերջո, այդքան մարդ է բուժվել այդքան աշխատանք է կատարվել»,- հարցրեց Պապոյանը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք միջազգային փորձն ուսումնասիրվել է, եւ այդ ո՞ր երկիրն է, որ 2019 թվականին քովիդի կանխարգելման ռազմավարություն է ունեցել: Ի պատասխան այս դիտարկմանը՝ Ատոմ Ջանջուղազյանը չնշեց որեւէ երկրի անուն եւ կրկին շեշտեց, որ հաշվեքննության նպատակը արդյունքի վերաբերյալ գնահատականներ տալը չի, այլ գործընթացի:

Արսեն Թորոսյանը Ջանջուղազյանի այս դիտարկմանն ի պատասխան մի մեջբերում արեց հաշվետվությունից. «2020 թվականի մարտ ամսին, երբ ՀՀ-ում արձանագրվեց հիվանդության դեպքերի աճ, լիազոր մարմինը, չունենալով համապատասխան գործողությունների եւ համավարակի կառավարման պլան, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր, հիվանդության կանխարգելման՝ համավարակի առանձնահատկությունները հաշվի առնող համարժեք որեւ աշխատանք չի իրականացրել, այն դեպքում, երբ համավարակն աշխարհում տարածվում է սկսած 2019 թվականի վերջերից»: Ըստ Թորոսյանի՝ այդ ձեւակերպման առաջին մասը ոչ այլ ինչ է, քան գնահատական, իսկ երկրորդ մասն ակնհայտ կեղծիք է, քանի որ համավարակի առաջին դեպքերն ի հայտ են եկել ավելի ուշ: Թորոսյանը համոզմունք է հայտնել, որ ոչ մասնագետները փորձել են տալ մասնագիտական գնահատականներ:

Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանն անդրադարձել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ համավարակը նոր էր. ընդգրկուն եւ շատ բարդ է արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալը: 2020 թ. նախարարությունը, աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ երկրների համապատասխան կառույցների հետ, արագ ձեւավորել է աշխատանքային խումբ: Մշակվել են կորոնավիրուսային համավարակին վերաբերող հանրապետական եւ միջգերատեսչական պլաններ, որոնք երեք անգամ վերանայվել են: Նախարարը նշել է, որ ըստ միջազգային կառույցների արձագանքի՝ ճիշտ ժամանակին ձեռնարկվել են հստակ մեխանիզմներ եւ գործողություններ, որոնք հանգեցրել են համավարակի կառավարմանն ու պացիենտների բուժմանը: Ըստ նախարարի՝ Հաշվեքննիչ պալատի կողմից արվել են ոչ ճիշտ միջինացումներ, որն էլ հանգեցրել է արդյունքային սխալ ցուցանիշների: Նախարարը հիշեցրել է, որ 2020 թ., ի տարբերություն Եվրամիության շատ երկրների, Հայաստանում չի եղել դեղորայքի, դիմակների, կոնցենտրատորների խիստ պակաս, եւ արված ներդրումների արդյունքում հնարավոր է եղել ապահովել ամբողջական ապահովվածություն: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրենք չեն ընդունում այն եզրահանգումները, որոնք խեղաթյուրում են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ամբողջ ընթացքում գերատեսչության վարած քաղաքականությունն ու արդյունքները:
 


10.06.2022
Արթուր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ անունից երախտագիտություն է հայտնել չեխ գործընկերներին՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար
Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եռօրյա այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են ունեցել Չեխիայի գործընկերների հետ: Նրանք, մասնավորապես, հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատ...

10.06.2022
Կարեւորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը կարեւոր է Հայաստանի համար: Կարծում եմ, որ մենք շատ անելիքներ ունենք, պետք է հետեւենք, որ պահպանվեն համաձայնագրի իրականացման սկզբունքները: Այս մասին ասել է  ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտակա...

10.06.2022
Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայում
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հրավերով հունիսի 6-9-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյ...

10.06.2022
Արթուր Հովհաննիսյանը եւ Մերի Գալստյանը հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ
Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը Պրահա կատարած այցի շրջանակում հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ: Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Հայաստա...

10.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2...

10.06.2022
Գործադիրը հստակեցնում է կառուցապատման նպատակով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման կարգը
«Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված է, որ 2024 թ. հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը` նպատակ ունենալով մինչեւ 2024 թ. բոլոր համա...

10.06.2022
Ուժեղացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ...

10.06.2022
Հակոբ Արշակյանը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մ...

10.06.2022
2021 թ. պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ. Առնակ Ավետիսյան
2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվ...

10.06.2022
Դրական եզրակացություն՝ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին
«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈւ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնա...

10.06.2022
Առաջարկվում է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները
Առաջարկվում է նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները: Այս մասին հայտնել է Արմեն Խաչատրյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: ԱԺ «Քաղաքացիական պայմա...

10.06.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.06.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.06.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային  ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am