Տպել
10.06.2022
Արթուր Հովհաննիսյանը եւ Մերի Գալստյանը հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ
1 / 5

Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը Պրահա կատարած այցի շրջանակում հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ:

Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Հայաստանի սուվերեն տարածք նախորդ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժմանը, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը վերաբերող հարցեր:

Յիրժի Ռուժիչկան բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը:

Պատգամավորները հայտնել են՝ ակնկալում են, որ Հայաստանի բարեկամ Չեխիան, այս տարի ստանձնելով ԵՄ խորհրդում նախագահությունը, կներառի բարձրաձայնած խնդիրները սպասվող օրակարգերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ-ի եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...