National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
09.06.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները հունիսի 9-ին գումարել են արտահերթ նիստեր:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծի որոշ դրույթներ հստակեցվել են: Փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախատեսող օրինագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որեւէ առաջարկ չի ներկայացվել»,- նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվող բոլոր փոփոխությունները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը որեւէ փոփոխության չի ենթարկվել:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծին: Հանձնաժողովում առաջին ընթերցման մանրամասները՝ այստեղ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ եւ փոփոխություններ չեն եղել:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթեցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որոնք ընդունվել են, եւ փաթեթը լրամշակվել է:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցի խոսքով՝ օրինագիծը փոփոխության չի ենթարկվել, առաջարկներ չեն եղել:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկ է ներկայացրել պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ըստ որի՝ նախագծի երրորդ հոդվածում սահմանված օրենքի 8-րդ հոդվածի՝ Սոցիալական ծառայութունների մասին սահմանումների 9-րդ կետում «օրենքով չարգելված» բառերը թողնել անփոփոխ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխության վերաբերյալ, առաջարկել է նախագիծը թողնել անփոփոխ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ Կառավարության հեղինակած ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել է տեխնիկական վրիպակի շտկում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններն արժանացել են դրական եզրակացության:


09.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին
Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին: Կողմերը քննարկել են համահայկական եւ հա...

09.06.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.06.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

09.06.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.06.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.06.2022
Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին: Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի առանցքային դերը եւ գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարա...

09.06.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.06.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.06.2022
Օրենսդրական նախագծերով կապահովվեն լիազորող նորմեր
Սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով ծառայություններ մատուցելու մասին, ինչպես նաեւ Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորող նորմեր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հունիսի 9-ի ԱԺ արտահերթ նիստո...

09.06.2022
Օրենսդրական փոփոխություն՝ ուղղված ոլորտային ռազմավարությունների ընդունմանը
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում գործադիրի առաջարկած լրացումը պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկել եւ ընդունել են հունիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում: «Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման եւ ընդունման գործընթ...

09.06.2022
300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարմ...

09.06.2022
Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը
Կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «...

09.06.2022
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետությունը կտրամադրի աջակցության քարտ
Կառավարությունն առաջարկում է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի տեղեկացմամբ՝ կառույցը հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաեւ տարեցներին կտրամադրի մասնագիտա...

09.06.2022
Փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը
Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ծրագրերն իրականացնելուն է ուղղված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Օրենսդրական նախաձեռնությունն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկվել, ապա ընդունվել է հունիսի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Գործող կարգավորու...

09.06.2022
Կայացել է ԱԺ արտահերթ նիստը
Հունիսի 9-ին խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն ներկայացրե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am