«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում գործադիրի առաջարկած լրացումը պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկել եւ ընդունել են հունիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում:
«Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման եւ ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձեւով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ՝ կապված լիազորող նորմի հետ, նման պայմաններում հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ»,- ընդգծել է Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:
Նախաձեռնությամբ սահմանվում է, որ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունները մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:
Զեկուցողը փաստել է, որ նախագծի ընդունումը կապահովի իրավական որոշակիություն եւ համապատասխան լիազորող նորմի առկայություն:
Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները հունիսի 9-ին գումարել են արտահերթ նիստեր: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատար...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին
Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին: Կողմերը քննարկել են համահայկական եւ հա...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին: Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի առանցքային դերը եւ գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարա...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Օրենսդրական նախագծերով կապահովվեն լիազորող նորմեր
Սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով ծառայություններ մատուցելու մասին, ինչպես նաեւ Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորող նորմեր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հունիսի 9-ի ԱԺ արտահերթ նիստո...
300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարմ...
Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը
Կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «...
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետությունը կտրամադրի աջակցության քարտ
Կառավարությունն առաջարկում է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի տեղեկացմամբ՝ կառույցը հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաեւ տարեցներին կտրամադրի մասնագիտա...
Փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը
Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ծրագրերն իրականացնելուն է ուղղված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Օրենսդրական նախաձեռնությունն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկվել, ապա ընդունվել է հունիսի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Գործող կարգավորու...
Կայացել է ԱԺ արտահերթ նիստը
Հունիսի 9-ին խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն ներկայացրե...