National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
08.06.2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Նոր Փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 8-ին ներկա է եղել ՀայՓոստի կազմակերպած՝ «Նոր փոստի ծնունդը» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության կատարած աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը: Հայտարարվել է առաջիկայում գործարկվող «Էլեկտրոնային իրավահավաստի փոստ» ծառայության մասին:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ոլորտի պատասխանատուներ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալը շնորհավորել է ներկաներին ՀայՓոստի նոր ծառայությունների ներդրման կապակցությամբ եւ բարձր գնահատել մեր երկրում ընկերության գործունեությունը: Նա նշել է, որ 800-ից ավելի գրասենյակներով եւ 3000-ից ավելի աշխատակիցներով ՀայՓոստը խոշոր հարկատուների շարքում է, ծածկում է Հայաստանի փոստային լոգիստիկ ծառայությունների ամբողջ հատվածը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային միտումներով եւ տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված՝ հեռագրից եւ նամակագիր փոստից այժմ ամբողջ աշխարհն անցնում է մեսինջերներով շփումներին, ինչպես նաեւ էլեկտրոնային հաղորդակցությանը: «Դրան համահունչ՝ զարգացում է ապրում ՀայՓոստը, եւ ուրախալի է, որ վերջին շրջանում նաեւ համաշխարհային տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ նոր ծառայություններ, միասնական կենտրոններ են բացվում»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ ընկերությունը հեռավոր գյուղերում գտնվող ամենամեծ ենթակառուցվածքն է եւ կարեւոր օղակ է պետության քաղաքականության ու պետական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից:

Առաջնահերթությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է իրավական համակարգի զարգացումը, օրենսդրական դաշտի բարեփոխումները՝ կապված թվայնացման օրակարգի հետ: Նա կարեւորել է քաղաքացիներին պետական ծառայությունների մատուցման հասանելիությունը, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի երեք քաղաքներում՝ Իջեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, փոստային բաժանմունքի նոր մոդել է գործարկվել: «Կարող ենք արձանագրել, որ սա մեծ առաջընթաց է մեկ վայրում քաղաքացիներին հարյուրավոր պետական ծառայություններ տրամադրելու առումով»,- ասել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գնահատմամբ՝ մեծ աշխատանք է կատարվել բավականին կարճ ժամանակահատվածում: Նա նշել է, որ իրականացված թվայնացման աշխատանքը հնարավորություն է տալիս հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից եւ համոզմունք հայտնել, որ հանրությունը կընդունի բարեփոխումները, իսկ համակարգն արդյունավետ կկիրառվի:

Այնուհետեւ ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է ընկերության ձեռքբերումներն ու առաջիկա քայլերը: Հայկ Կարապետյանն ընդգծել է ՀայՓոստի զարգացման եւ կատարելագործման հարցում Հակոբ Արշակյանի զգալի ներդրումը, ով ԲՏԱ նախարար եղած ժամանակ աջակցել է ՀայՓոստի վերափոխման գաղափարի իրագործմանը: