Հունիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: Նրա գնահատմամբ՝ անդամ երկրների ղեկավարների որոշումը թույլ է տվել եվրասիական տարածաշրջանում ձեւավորել միջպետական փոխգործակցության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպության անդամ երկրներին դիմագրավել մարտահրավերներին ու վտանգներին: Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական վեհաժողովն իր ներդրումն ունի անվտանգության եւ պետությունների ինքնիշխանության ապահովման հարցում եւ հավելել, որ գլխավոր նպատակ է ազգային օրենսդրության մերձեցումը եւ ներդաշնակեցումը:
ՀԱՊԿ ԽՎ նախագահն անդրադարձել է անդամ պետությունների խաղաղապահ առաքելության իրականացման կարեւորությանը եւ այդ ներուժի շարունակական զարգացմանը, ընտրական գործընթացների անցկացմանը, խորհրդարանական գործակցության ընդլայնմանը, միջազգային հարթակներում համաձայնեցված աշխատանքին եւ այլ հարցերի:
Այնուհետեւ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության ուղենիշները նախանշող մի շարք փաստաթղթերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության գործունեությանը մարտահրավերներին եւ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ` նախագահության գերակայությունների իրականացման համատեքստում: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամբողջական ելույթը՝ այստեղ:
Նիստի ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին ու կազմակերպության հաշվետու ժամանակահատվածի գործունեությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ գործունեության իրավական ապահովման կատարելագործմանը, անդամ պետությունների ընտրական գործընթացներին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:
Օրակարգում են եղել նաեւ 2021-2025 թվականների ռազմավարությանը, ԽՎ-ի գործունեության ֆինանսավորմանը, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ մասնակցելուն առնչվող թեմաները:
Անդրադարձ է եղել կազմակերպչական բնույթի որոշ հարցերի:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 15-րդ լիագումար նիստերը կկայանան աշնանը Ռուսաստանի Դաշնությունում:
ԵԱՏՄ աշխատանքներին ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը Հայաստանի վարած տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է
2021 թ. էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացում գործընկերների հետ քննարկվել եւ համաձայնեցվել է փոխադարձ ճանաչման գործընթացի իրականացման միջոցառումների պլան: Այս մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավար...
Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ
2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել: Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարար Տիգրան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում
Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ: Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրակա...
2021 թ. ԱԳ նախարարությունն աշխատանքներ է իրականացրել միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ
2021 թ. ԱԳ նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատ նախարարության պատասխանատվությամբ կատարված ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 1,4 տոկոսով կամ 240 մլն դրամով. անդրադառնալով արտաքին ո...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Հարազատ վայրեր եմ վերադարձել, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չեմ մոռանա Արարատ լեռը. Ղազախստանի Մաժիլիսի նախագահը՝ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համա...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությու...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների անցկացման ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից: ...