ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:
Երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Հատկապես կարեւորվել են ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետեւողական կատարելագործումը, առեւտրատնտեսական, միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը:
Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարեւոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձեւաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ եւ կառուցողական աշխատանքին:
ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համավարակից հետո հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ առցանց շփումներին եւ հանդիպել ավանդական եղանակով ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների եւ այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ:
Կարեւորվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պրոֆիլային մշտական հանձնաժողովների եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի եւ Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան:
Գործընկերները քննարկել են այսօր տեղի ունենալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն իր ներդրումը կունենա եւ նոր լիցք կհաղորդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում:
ԵԱՏՄ աշխատանքներին ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը Հայաստանի վարած տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է
2021 թ. էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացում գործընկերների հետ քննարկվել եւ համաձայնեցվել է փոխադարձ ճանաչման գործընթացի իրականացման միջոցառումների պլան: Այս մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավար...
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը
Հունիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի...
Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ
2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել: Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարար Տիգրան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում
Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ: Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրակա...
2021 թ. ԱԳ նախարարությունն աշխատանքներ է իրականացրել միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ
2021 թ. ԱԳ նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատ նախարարության պատասխանատվությամբ կատարված ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 1,4 տոկոսով կամ 240 մլն դրամով. անդրադառնալով արտաքին ո...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Հարազատ վայրեր եմ վերադարձել, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չեմ մոռանա Արարատ լեռը. Ղազախստանի Մաժիլիսի նախագահը՝ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համա...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությու...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների անցկացման ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից: ...