Տպել
03.06.2022
Ներկայացվել են տարածքային կառավարմանը, բնապահպանությանը, շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը տրամադրված ֆինանսական հատկացումները
1 / 4

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2021 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները տարածքային կառավարման, բնապահպանության, շրջական միջավայրի, գյուղատնտեսության ու մի շարք այլ ոլորտներում:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու իրականացրած միջոցառումները:

Այսպիսով, 2021 թ. Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր` 31 միջոցառմամբ: Փաստացի տրամադրվել է 7 մլրդ 213 մլն դրամ: Կատարողականը կազմել է 78,6 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 7,7 տոկոսով:

Էկոնոմիկայի նախարարությունն ունեցել է 14 ծրագիր` 71 միջոցառմամբ, տարեկան պլանը փաստացի կազմել է 43 մլրդ 390,5 մլն դրամ, կատարողականը` 94,9 տոկոս, նախորդ տարվա համեմատ 27,6 տոկոսով ավելի:

2021 թ. համայնքների բյուջեին հատկացվել է 115,5 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 6,8 տոկոսով, կատարողականը կազմել է 97,2 տոկոս:

Հաշվետու տարում մարզպետարաններին հատկացվել է 5 մլրդ 475,5 մլն դրամ, կատարողականը` 98,6 տոկոս:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ նախարարության ապարատի ու ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանությանը, այդ թվում` տեխնիկական կարողությունների ընդլայմանն ուղղված ընդհանուր հատկացումը 2021 թ. կազմել է 1 մլրդ 57,3 մլն դրամ: Համակարգի 9 ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 3 մլրդ 115,3 դրամ, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում իրականացնող 6 ՊՈԱԿ-ին 1 մլրդ 27 մլն դրամ, որը հիմնականում ուղղվել է պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ պահպանման ծախսերին:
 
 
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...