National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
27.05.2022
Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով Նիկոսիայում հրավիրված միջազգային կոնֆերանսում
1 / 1

Ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով Նիկոսիայում հրավիրված միջազգային կոնֆերանսում` պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է. «Շնորհակալություն, սիրելի' Իրենե Խարալամբիդես, մեծարգո տիկին նախագահ, փոխնախագահներ, գործընկերներ: Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Freedom house-ի կողմից կազմակերպված  «Ժողովրդավարության հայկական ֆորում» խորագրով միջոցառումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ այսօր ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը բախվում է նմանատիպ մարտահրավերների, որոնցից մեկն այն երեւույթն է, երբ ժողովրդավարական գործիքներն ու սկզբունքներն օգտագործում են հենց ժողովրդավարության դեմ:

Տարիներ շարունակ Հայաստանում գոյություն ունեցող ռեժիմները փորձել են համոզել մեր ժողովրդին, որ ժողովրդավարությունը թուլության տարրեր է պարունակում, եւ որ անվտանգությունն առաջնահերթություն է պատերազմող երկրի համար, հետեւաբար, իրավունքներն ու ազատությունները` խաղաղ հավաքների իրավունքը, ազատ խոսքի իրավունքը, պետք է զիջեն իրենց տեղը անվտանգությանը:

2018 թ. ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անվտանգությունը մշտապես հակադրվում էր ժողովրդավարությանը նույն ուժերի` նախկին ռեժիմների կողմից:

Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը եւ ժողովրդավարացման գործընթացները բախվել են բազմաթիվ մարտահրավերների, որոնք էլ ավելի են բարդացել 2020 թ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսված պատերազմից հետո: Պատերազմից հետո Հայաստանում նույն` նախկին վարչակարգերը փորձում էին ամրապնդել ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ ընտրության անհրաժեշտության կեղծ թեզը` ասելով, որ երբ իրենց իշխանության օրոք չկար ժողովրդավարություն, չկար նաեւ պատերազմ, եւ որ ժողովրդավարության պայմաններում երկրի պաշտպանված լինելու հնարավորությունները թուլացել են: Ամիսներ շարունակ ընդդիմադիր քաղաքական ուժերը բռնության կոչեր էին անում, փողոցներում քաղաքական սպանություններ էին կազմակերպում (մահափորձ կատարվեց խորհրդարանի նախագահի դեմ) եւ ընդհանրապես` արդարացվում էր բռնության քարոզը: Այդ ամիսներին ոստիկանությունը ոչ մի անգամ ուժ չի կիրառել: Հետագայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք բոլոր դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար եւ թափանցիկ, ինչն էլ արտացոլվեց նաեւ համապատասխան զեկույցներում:

Սրանով մենք արձանագրեցինք, որ ժողովրդավարության դեմ ոտնձգությունները կարելի է կանխել միայն ավելի մեծ ժողովրդավարությամբ` ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, դրանք դարձնելով ավելի թափանցիկ եւ հաշվետու: Այսօրվա մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունը, նախկին ոչ ժողովրդավարական կոռումպացված ռեժիմների ժառանգությունն են: Ցավոք սրտի, դրանք հնարավոր չէ հաղթահարել կարճ ժամանակում, քանի որ դրանք ազդել են մարդկանց մտածողության վրա, եւ բարդ է հեշտությամբ ազատվել վատ սովորություններից: Սակայն այսօր կարող ենք վստահաբար պնդել, որ Հայաստանում ամենաէական ժողովրդավարական ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Քաղաքացին, ով ժողովրդավարության հիմնական շահառուն է եւ, միեւնույն ժամանակ, ժողովրդավարության կերտման եւ ամրապնդման գլխավոր դերակատարը:

Այսպիսով, կրկին մեջբերելով Իրենե Խարալամբիդեսին` մենք հավատում ենք, որ չնայած մեր առջեւ ծառացած բարդ մարտահրավերներին` ամեն բան հնարավոր է, երբ առկա է քաղաքական կամք:

Եվ որպես հետգրություն` թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել տիկին Անիտա Դիմիտրիուին եւ նրա թիմին`  գեղեցիկ Լեֆկոսիայում, Կիպրոսում այս կարեւոր կոնֆերանսը կազմակերպելու համար»,- ելույթի վերջում նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: