National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
28.05.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը Նիկոսիայում կայացած կոնֆերանսի ժամանակ
1 / 3

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել Նիկոսիայում կայացած ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով միջազգային կոնֆերանսում:

«Հարգելի՛ գործընկերներ,

ընթացիկ բանավեճի խորագիրն է «Անկախ ինստիտուտների եւ լրատվամիջոցների միջամտության ներդրումը կոռուպցիայի կանխարգելման հարցում եւ դրա դեմ պայքարում»:

Եւ, իրապես, կոռուպցիայի դեմ պայքարում անփոխարինելի դեր ունեն համապատասխան կառույցները, իսկ ավելի հստակ՝ լրատվամիջոցները:

Սակայն, ձեր թույլտվությամբ, ուզում եմ խոսել կոռուպցիայի խթանման գործում անկախ ինստիտուտների եւ լրատվամիջոցների ներդրման մասին:

Որքան էլ տարօրինակ հնչի, սա այն թեման է, որը վերջին շրջանում ամենից հաճախ քննարկում են ՀՀ քաղաքացիները, ինչին էլ շուտով հակիրճ կանդրադառնամ:

Հայկական պատվիրակության իմ գործընկերները նշել են ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, որոնք տեղի են ունեցել հետհեղափոխական Հայաստանում, եւ այն գործնական հետեւանքների մասին, որ դրանք ունեցել են ինչպես երկրի միջազգային պատկերի, այնպես էլ ներքին խնդիրների վրա:

Սակայն, հայ հասարակության զգալի մասը, առնվազն, բավարարված չէ հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքով:  Գալով սկզբնական հարցին, թե ինչպես են այդ նույն ինստիտուտները եւ, մասնավորապես, լրատվամիջոցները խթանում կոռուպցիան՝ նշեմ, որ այնպես է ստացվել՝ Հայաստանում լրատվամիջոցների մոտավորապես 80 տոկոսը վերահսկվում է օլիգարխների կողմից, որոնք իրենց հերթին նախկին քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են՝ հայտնի նաեւ, որպես ներկայիս ընդդիմադիր կուսակցություններ:

Եւ այս իրավիճակն օբյեկտիվ դժգոհություն է առաջացնում հասարակության շրջանակում, որը քաջատեղյակ է այդ լրատվամիջոցների փաստացի սեփականատերերին, ինչպես նաեւ այն ամբողջ հարստությանը, որը նույն էլիտայի կողմից կուտակվել է վերջին 25 տարիների ընթացքում:

Եւ երբ երկիրը հայտնվում է ավտորիտարիզմից դեպի լիարժեք ժողովրդավարություն անցումային շրջանում, հենց այդ անկախ ինստիտուտները, որոնց աշխատանքը միտված է երկրի ներսում գործող բոլոր անհատների եւ կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, առավելագույնս շահագործվում են գործակալների կողմից, որոնք վաղուց հենց այդ իրավունքներն ու ազատությունները անտեսողների դիրքերում են:

Եվ երբ ժողովրդավարական ինստիտուտները դեռեւս ամբողջապես ձեւավորված չեն, իշխանությունը կանգնած է մարտահրավերի եւ երկընտրանքի առաջ: Այն ստիպված է ընտրություն կատարել հանրության սպասումների կարճաժամկետ բավարարման եւ համապատասխան հաստատությունների երկարաժամկետ ձեւավորման միջեւ:

Մինչ այժմ մեր կառավարությունն ընտրել է երկրորդ ճանապարհը, քանի որ մենք հավատում ենք, որ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական ինստիտուտները երկարաժամկետ հեռանկարում արդարացնում են իրենց կարեւորությունը եւ ճկունությունը, եւ մենք ունենք բավականաչափ քաղաքական կամք՝ դիմակայելու բոլոր մակընթացություններին, որոնք մինչ այդ կգան ու կգնան:

Այստեղ եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել տրամադրվող աջակցության վճռորոշ դերը, որը Հայաստանը ստացել է ԵԱՀԿ անդամ մի քանի պետություններից՝ ժողովրդավարական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն օրակարգի համատեքստում, ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական աջակցության տեսքով:

Եւ մենք մտադիր ենք այս համագործակցությունն ավելի խորացնել մեր միջազգային գործընկերների հետ, քանի որ Հայաստանի ժողովուրդը հավատարիմ է մնում ազատ եւ ժողովրդավարական հասարակություն լինելու իր կամքին, որտեղ ավտորիտարիզմի եւ կոռուպցիայի էջերն արդեն վաղուց անցյալում են:

Այս համատեքստում՝ կարծում եմ, որ փորձի փոխանակումը չափազանց կարեւոր է ԵԱՀԿ անդամ պետությունների համար:  Ուստի, հարգելի՛ գործընկերներ, ես հրավիրում եմ ձեր ուշադրությունը Հայաստանի օրինակի վրա, առաջարկում այն ուսումնասիրել որպես մի շատ յուրօրինակ եւ հետաքրքիր երկիր, որտեղ հաճախ ժողովրդավարությունն օգտագործվում է ժողովրդավարությունը ոչնչացնելու նպատակով, ինչպես նաեւ կարեւորելու քաղաքական կամքի եւ մի շարք այլ գործոնների դերը նման նուրբ իրավիճակում ժողովրդավարությունը պահպանելու հարցում:

Շնորհակալություն ուշադրության համար»,-նշել է պատգամավորը:


28.05.2022
Հարգանքի տուրք՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հանրապետության տոնի առթիվ այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:   ...

28.05.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am