Տպել
26.05.2022
Հայկական տաք գույներ ու արեւի ջերմություն` խորհրդարանում ներկայացված կտավներում
1 / 9

Յուրաքանչյուր ազգի մշակույթ նրա հոգեւոր զարգացման առանցքն է: Ազգային ժողովը` որպես պետության կարեւորագույն ինստիտուտ, իր գործառույթներից բացի ունի առաքելություն` նպաստելու հասարակական կյանքի զարգացմանը, մշակութային միջավայրի ձեւավորմանը, հանրայնացնելու ժամանակակից արվեստը եւ նպաստելու արվեստի ու մշակութային արժեքների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 26-ին Ազգային ժողովում կայացած Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Մարինե Մանուկյանի` «Դեպի արեւ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը:

Վահան Նարիբեկյանի գնահատմամբ` հեղինակի ստեղծագործություններում գերիշխում են հայկական տաք գույները, արեւի ջերմությունը: Նշվել է, որ հեղինակը յուրովի է տեսնում իրեն շրջապատող աշխարհի գեղեցկությունը եւ ստեղծում արվեստի նման հրաշալի գործեր:

Մարինե Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հնարավորության համար` նշելով, որ պատիվ է օրենսդիր մարմնում ներկայացնել իր աշխատանքները: Մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանի խոսքով` կտավներում արտացոլված են իր հույզերը եւ զգացմունքները:

Միջոցառմանը ներկա պատգամավորները եւ արվեստագետները, կտավներից ոգեշնչված, կիսվել են իրենց տպավորություններով, հնչեցրել գնահատանքի խոսքեր: Նրանք նշել են, որ արվեստի ներկայացված գործերը փոխանցում են արեւ ու ջերմություն:

Նշենք, որ չնայած Մարինե Մանուկյանը սկսել է ստեղծագործել տարիներ առաջ, սակայն արդեն բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է:

Նրա ստեղծագործություններն Ազգային ժողովում կցուցադրվեն մեկ ամիս:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...