Տպել
25.05.2022
Իրականացվում է սեյսմիկ անվտանգության հետ կապված վարքագծի կանոնների ուսուցում. Արմեն Փամբուխչյան
1 / 1

Պատգամավոր Ալխաս Ղազարյանն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել է, թե հանրային իրազեկման տեսանկյունից ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկվում վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի, ցնցումների ֆոնին բնակչության անհանգստությունը փարատելու համար:

Արմեն Փամբուխչյանի ներկայացմամբ՝ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար իրականացվում են հանրակրթարանների, դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաեւ մասնավոր հիմնարկների անձնակազմի ուսուցում, որից հետո պարտադիր իրականացվում է տեղահանման վարժանք: Հիմնական ուշադրությունը դարձնում են սեյսմիկ անվտանգության հետ կապված վարքագծի կանոնների ուսուցմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: