Տպել
25.05.2022
2021-ի համեմատ մոտ 570 մլրդ դրամով ավելի առեւտրաշրջանառություն է եղել. վարչապետի պատասխանը Գեւորգ Պապոյանի հարցին
1 / 1

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցը վերաբերել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2022 թ. հունվար-ապրիլ ամիսների 9.4  տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշին: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպիսի գործողություններ է նախատեսում իրականացնել կառավարությունն այդ տեմպը պահելու համար:

ՀՀ վարչապետը պատասխանել է, որ ապրիլին գրանցվել է երրորդ հանրապետության պատմության գոյության ամբողջ ընթացքում գրանցված եւ աշխատավարձ ստացող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Ապրիլի արդյունքներով Հայաստանում գրանցված եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թիվն ավելի քան 120.000-ով ավելի է, քան 2018 թ.: Առաջին չորս ամիսների տվյալներով այս տարի նախորդ տարվանից մոտավորապես 570 մլրդ դրամով ավելի առեւտրաշրջանառություն է տեղի է ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում: