«Պարոն վարչապետ, ԱԺ-Կառավարություն նախորդ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին` Դուք ասացիք, որ կարեւոր բացահայտում եք հնչեցնելու կապված արցախյան հարցի բանակցային գործընթացի հետ»,- ասել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ խնդրել վարչապետին այդ կարեւոր հարցին անդրադառնալ այսօր, քանի որ հասարակությանը հետաքրքիր է այդ բացահայտումը:
Վարչապետն ընդգծել է, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունած ՀՀ կառավարությունը, որի ներկայացուցիչներն այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում: «Փաստացի կարող ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...