«Պարոն վարչապետ, ԱԺ-Կառավարություն նախորդ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին` Դուք ասացիք, որ կարեւոր բացահայտում եք հնչեցնելու կապված արցախյան հարցի բանակցային գործընթացի հետ»,- ասել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ խնդրել վարչապետին այդ կարեւոր հարցին անդրադառնալ այսօր, քանի որ հասարակությանը հետաքրքիր է այդ բացահայտումը:
Վարչապետն ընդգծել է, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունած ՀՀ կառավարությունը, որի ներկայացուցիչներն այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում: «Փաստացի կարող ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանն աշխատանքային այցով Լիտվայում են
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 24-25-ն աշխատանքային այցով եղել են Լիտվայի Հանրապետությունում: Հայ խորհրդարանականները Վիլնյուսու...
ԱՄՆ կատարած այցը ռազմավարական երկխոսության շրջանակում է եղել. ԱԳ նախարարը՝ Լիլիթ Մինասյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Մինասյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրել է ներկայացնել մայիսին ԱՄՆ կատարած այցի մանրամասները: ԱԳ նախարարը պատասխանել է, որ 2019 թ. որոշում է կայացվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ձեւաչափը բարձրացնել ռազմավարական երկխոսության ...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 26-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: Ճեպազրույցներին կմասնակցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ...
Ռուստամ Բաքոյանն Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է խաղողի մթերման հարցում իրականացվող քաղաքականությամբ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է խաղողի մթերման հարցում իրականացվող քաղաքականությամբ: Վահան Քերոբյանի ներկայացմամբ` Կառավարությունն առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը եւ ֆինանսավորել ու օժան...
Թուրքիան հարաբերությունների կարգավորումը սինքրոնացնում է Ադրբեջանի հետ, դա կառուցողական չէ. Միրզոյան
Պատգամավոր Թագուհի Ղազարյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից ու այս պահին առկա արդյունքներից: Խորհրդարանականը նախարարին հարցրել է, թե արդյո՞ք առաջիկայում հավանական է, որ Հայաստանում հանդիպում տեղի ունենա: Մանրամասները` տեսանյութում:...
Վահե Ղալումյանի հարցը` համայնքների խոշորացմանն ու վարչատարածքային բաժանմանը վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 25-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հարցին` նշել է, որ 2011 թ. սկսված համայնքների խոշորացման գործընթացը 2016-2017 թթ. երկու փուլով իրականացվել է, հաջորդ փուլն իրական...
Իրականացվում է սեյսմիկ անվտանգության հետ կապված վարքագծի կանոնների ուսուցում. Արմեն Փամբուխչյան
Պատգամավոր Ալխաս Ղազարյանն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել է, թե հանրային իրազեկման տեսանկյունից ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկվում վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի, ցնցումների ֆոնին բնակչության անհանգստությունը փարատելու համար: Արմեն Փամբուխչյանի ներկայացմամ...
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների նպաստը 10 տոկոսով ավելացնելու նախաձեռնության մասին Մարիամ Պողոսյանի հարցը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, տեղեկացրել է, որ 2022 թ. հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպությ...
ԼՂ հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, մենք ասում ենք, որ դա իրավունքի խնդիր է. Վարչապետ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որում Ալիեւն ասել էր, որ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներ...
Մեղրի համայնքը ե՞րբ կունենա գազամատակարարում. Արմեն Խաչատրյանի հարցը Գնել Սանոսյանին
Մայիսի 25-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է, թե Սյունիքի մարզի Մեղրի համայնքը երբ կունենա գազամատակարարում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բավականին թափանցիկ եւ հրապարակային է. Արարատ Միրզոյան
Լիլիթ Կիրակոսյանի հարցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին վերաբերել է խաղաղության օրակարգի շուրջ բանակցային գործընթացին: Արարատ Միրզոյանը նշել է, որ այն, ինչ, ըստ էության, կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավականին թափանցիկ եւ հրապարակային է: Կան մի քանի ուղղություններ, որոնցով արդեն իսկ ունեն...
2021-ի համեմատ մոտ 570 մլրդ դրամով ավելի առեւտրաշրջանառություն է եղել. վարչապետի պատասխանը Գեւորգ Պապոյանի հարցին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցը վերաբերել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2022 թ. հունվար-ապրիլ ամիսների 9.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշին: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպիսի գործողություններ է նախատեսում իրականացնել կ...
Ընդդիմության գործողությունների վերաբերյալ Արուսյակ Ջուլհակյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մայիսի 25-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի` չունենալով ժողովրդի աջակցությունը փորձում է ա...
Հայկական բեռնատարների համար Իրանը մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն արե՞լ է. Սերգեյ Բագրատյան
Նախորդ շաբաթ լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ հայկական բեռնատարների համար Իրանը մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն է իրականացրել. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ապա հետաքրքրվել, թե արդյո...
Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ հայտարարությանը: Պատգամավորի խոսքով՝ հայկական մեդիատիրույթում շահարկու...
Բոլոր պահվող անձինք, ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն. վարչապետի պատասխանը Սոնա Ղազարյանի հարցին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Սոնա Ղազարյանի հարցը վերաբերել է ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց միջազգային միջնորդությամբ վերադարձնելու շուրջ տարվող աշխատանքներին: ՀՀ Վարչապետը պատասխանել է, որ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել: Եվրամիության եւ միջազգա...
Գաղափարական եւ քաղաքական հիմք տեղական ինքնակառավարման մարմինների համար
Սա համակարգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է եւ թույլ կտա ներդաշնակեցնել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների համար գաղափարական եւ քաղաքական հիմքն են. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` երկրորդ ընթ...
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Մայիսի 25-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ...
Հանձնաժողովը քննարկել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների հաշվետվությունը
«ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը կքննարկվի հունիսի 10-ին` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն արտահերթ նիստեր
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 25-ին` ժամը 14:15-ին, 414 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Մայիսի 25-ին` ժամը 14:30-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաս...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից եղել են տարբեր առաջարկներ ժամկետի երկարացմա...