Տպել
25.05.2022
Հայկական բեռնատարների համար Իրանը մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն արե՞լ է. Սերգեյ Բագրատյան
1 / 1

Նախորդ շաբաթ լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ հայկական բեռնատարների համար Իրանը մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություն է իրականացրել. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ապա հետաքրքրվել, թե արդյո՞ք այն ավելացել է:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գոյություն ունեն երկու երկրների կողմից սահմանված տուրքեր: Իրանական կողմն առաջարկում է նախկին 240 դոլարի փոխարեն սահմանել 120 դոլար: