Տպել
25.05.2022
Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան
1 / 1

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ հայտարարությանը: Պատգամավորի խոսքով՝ հայկական մեդիատիրույթում շահարկումների առիթ է հանդիսացել այդ հայտարարությունը, նշվում է, թե Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե սա նահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից:

Վարչապետի խոսքով՝ Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել լուրջ քննարկում, եւ այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, իսկ Հայաստանը համարում է, որ լուծված չէ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, հայկական կողմը` իր դիտարկումները եւ օրակարգը: Նրա խոսքով` այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ:

«Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: