National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.05.2022
Առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
1 / 4

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:

Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից եղել են տարբեր առաջարկներ ժամկետի երկարացման վերաբերյալ: Հնչել է առաջարկ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել մինչեւ 18 ամիս` առանց երկարացման իրավունքի: Պատգամավորները բարձրաձայնել են նաեւ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության հարցը` մատնանշելով, որ երբեմն լինում են հարցեր, որոնց քննությունը սահմանափակված է, եւ քննիչ հանձնաժողովը չի կարողանում լիարժեք գործել:

Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Այս կարգավորումը, ըստ Սերգեյ Բագրատյանի, խնդրահարույց է:

«2018-2021 թթ. ԱԺ-ում ձեւավորվել է 11 քննիչ հանձնաժողով, որից 5-ի ժամկետը երկարացվել է: Բոլոր հանձնաժողովներն էլ ժամկետը երկարացնելու խնդիր են ունեցել, սա ապացուցում է, որ այդ ժամկետը բավարար չէ կարեւորագույն խնդիրների լուծման համար»,- ասել է պատգամավորը:

Հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում` առաջին «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով:

Պատգամավորի խոսքով` օրինագծի ընդունումը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը: Այսպիսով, առաջարկվում է հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամսով:

Հարակից զեկուցմամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը: Պատգամավորը հորդորել է ընդունել օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ, ապա առաջարկությունների արդյունքում հասկանալ ավելի ամբողջական լուծումներ գտնելու մեխանիզմները:

Կառավարությունն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
 


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am