Տպել
24.05.2022
Նախագծով կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը
1 / 3

Մեր իրականության մեջ, ցավոք, ունենք դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ, օգտվելով օրենքի բացից եւ իրենց ունեցած իրավական որոշակի գիտելիքներից, չեն կատարում պետության եւ հասարակության առջեւ իրենց պարտավորությունները. ներկայացնելով ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է Գեւորգ Պապոյանը:

Նախագիծն առաջին անգամ քննարկվել է ՀՀ ԱԺ մայիսի 24-ի նիստում:

Նախագծով կարգավորվելու է վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը: Մասնավորապես, սահմանվել է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ, տվյալ ծանուցումը կտեղադրվի նաեւ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն անձն այլեւս կհամարվի պատշաճ ծանուցված:

Նախագծի ընդունմամբ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի նվազեցում է նախատեսվում: Մասնավորապես, կնվազի ծանուցումների եւ օգտագործվող գրասենյակային պիտույքների համար նախատեսված գումարը:

Գործադիրի դրական եզրակացությունը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Նրա խոսքով՝ նախագիծը բխում է Կառավարության ընդհանուր որդեգրած քաղաքականությունից, որը ենթադրում է ընդհանուր գործընթացների թվայնացում:
 


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...