Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի խնդրանքով ընդունել է նրան:
Շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երեւալ եւ ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին:
Սպորտի վարպետը տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր հիմնով եւ հաղթանակով: Աշոտի ներկայացմամբ՝ մրցման ընթացքում եւս թուրք եւ ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն նրան շեղել չի ստացվել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել: Մարզիկը նշել է նաեւ, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում եւ սա առաջին անգամն էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնական քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջեւում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ:
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզաձեւի հեռանկարներով՝ եւս մեկ անգամ շնորհավորելով Աշոտ Ադամյանին նշանակալի հաջողություն գրանցելու առթիվ եւ իր կողմից հուշանվեր է հանձնել:
Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան
Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային` մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու եւ աջակցելու համար. նշել է Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ մայիսի 24-ին կայացած հանդիպման ընթացքում...
Կարեւորվել է խորհրդարանի ներգրավվածությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ օրակարգերի առաջմղման գործընթացում
Մենք փորձում ենք համագործակցել մեր բարեկամների, այդ թվում` Հայաստանի հետ, օգնել նրանց, որպեսզի կլիմայի փոփոխության կանխարգելման գործընթացները հաջողությամբ պսակվեն. ասել է Կլիմայի փոփոխության համաժողովի` COP26-ի հարցերով Միացյալ Թագավորության տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը` ՀՀ ԱԺ «Քաղաքացիական ...
ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, 214 սրահում: Օրակարգը՝ այստեղ: ...
Գործադիրն առաջարկում է կանոնակարգել թանկարժեք իրերի ժամանակավոր ներմուծման եւ արտահանման հավաստագրերի տրամադրման հետ կապված խնդիրները
1990 թ. ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման եւ ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման լիազորությունները ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին վերապահելու իրավական հիմքերի ապահովմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Առե...
Ազգային ժողովին է ներկայացվել ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Մայիսի 24-ին ԱԺ հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվետվությունը, ըստ Մարտին Գալստյանի, ներառում է երկու փաստաթուղթ՝ 2022 թ. 1-ին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդում եւ 2021 թ. 4-րդ եռամ...
Նախատեսվում է 2023 թ. անցում կատարել քրեական գործերով վարույթի էլեկտրոնային ռեժիմին. Արդարադատության փոխնախարար
«Դատախազության մասին» օրենքի սահմանված կարգավորումների համաձայն` դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում: ՀՀ...
Նախագծով կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը
Մեր իրականության մեջ, ցավոք, ունենք դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ, օգտվելով օրենքի բացից եւ իրենց ունեցած իրավական որոշակի գիտելիքներից, չեն կատարում պետության եւ հասարակության առջեւ իրենց պարտավորությունները. ներկայացնելով ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխությու...
Գործող օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կհամապատասխանեցվեն ՀՀ նոր քրեական օրենսգրքին. Արփինե Սարգսյան
ՀՀ քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից: Այդ պահից ուժը կորցրած կճանաչվի 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքը: Մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ ՀՀ տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման ՀՀ նոր քրեակա...
Պետական սահմանի անցման կետերում կներդրվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը
Պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն կիրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մաքսային վերահսկողություն՝ մաքսային մարմինները: «Պետական սահմանի մասին» օրենքում, ինչպես նաեւ «Մաքսային կարգավորման մասին» եւ կից այլ օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները քննարկման ...
Օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու դեպքում առաջարկվում է ավելացնել գործող տուգանքի չափը
Գործադիրն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու համար գործող տուգանքի չափն ավելացնել: Սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչեւ 50-ապատիկի չափով տուգանքը նախատեսվում է դարձնել 30-ապատիկից 70-ապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո...
Նոր նախագծով մաքսային ծառայությունների մատուցման հարցում բիզնես միջավայրը կբարելավվի
Կառավարությունն առաջարկում է «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար Հարկային օրենսգրքով սահմանել ԱԱՀ-ի, ակցիզային եւ բնապահպանական հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն: Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացո...
Քննարկվել է դատապարտված անձանց կրթության իրավունքի իրացումն ապահովող նախաձեռնությունը
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 300 դատապարտյալ: Վերջիններս չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ. բարձրաձայնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ հավելում, որ մեր երկրում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը: Փոխնախարարի խո...
Հակակոռուպցիոն կոմիտեի գործերի ծանրաբեռնվածությունը կթեթեւանա
Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների նախաքննությունը պատշաճ եւ որակյալ իրականացնելու հրամայականով պայմանավորված՝ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում: Արդարադ...
Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ
Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիների համակարգն ավելի արդար, արդյունավետ եւ մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օր...
ԶԼՄ օրենքում առաջարկվող կարգավորմամբ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից. Արթուր Հովհաննիսյան
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարված փոփոխություններով լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաեւ պետական մարմնի կողմից աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով: Օրենքում նոր լրացումներ են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյա...
Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը
Համայնքների միավորման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել, որ համայնքները նույնպես ունենան միջնաժամկետ ծախսային ծրագրեր, եւ պլանավորեն առաջիկա 3 տարիների եկամուտներն ու ծախսերը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Վերոնշյալից ելնելով՝ Կ...