Տպել
24.05.2022
Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը
1 / 1

Համայնքների միավորման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել, որ համայնքները նույնպես ունենան միջնաժամկետ ծախսային ծրագրեր, եւ պլանավորեն առաջիկա 3 տարիների եկամուտներն ու ծախսերը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վերոնշյալից ելնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենսդրորեն կարգավորել համայնքների ՄԺԾԾ-ների կազմման գործընթացը: Այն հնարավորություն կստեղծի միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները:

Փաթեթով առաջարկվում է, որ համայնքի ղեկավարը մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնի միջնաժամկետ ծախսային ծրագրերը՝ նախատեսելով առաջիկա 3 տարիների եկամուտները եւ ծախսերը, այդ թվում՝ սուբվենցիոն եւ այլ ծրագրերը, դրանք հրապարակի պաշտոնական կայքում ու ներկայացնի մարզպետին:

«Օրենսդրական փաթեթին զուգահեռ այժմ մշակվում են համայնքի 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները»,- տեղեկացրել է նախարարը:

Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնության վերաբերյալ քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց հիման վրա առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կիրականացվեն տեխնիկական փոփոխություններ:

Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնությունը քննարկվել եւ արժանացել է դրական եզրակացության. այս մասին բարձրաձայնել է պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը:

Կառարավարության հեղինակած «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունները քննարկվել են մայիսի 24-ին գումարված ԱԺ հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվում է ստեղծել իրավական հիմք՝ լիազորելու ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման մարմնին հաստատել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ դրա հետ կապված դրույթների կիրարկման ուղեցույցները:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...