ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մայիսի 19-ին հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի եւ Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ:
Թագուհի Թովմասյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, տեղեկացրել է, որ թեեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու օրենսդիր մարմնի աշխատանքներին, սակայն, կարեւորելով հանդիպումը` նա բացառության կարգով եկել է խորհրդարան:
«Ձեր ներկայությունը մեր երկրում շատ կարեւոր է»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցեր:
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...